ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ տեղեկատվությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարություն» անել համաշխարհային անվտանգության վերաբերյալ, կեղծ է։ «Ոչ։ Սա ֆեյք է»,- ասել է նա։ Ըստ Պեսկովի, Պուտինի պատրաստվող հայտարարության մասին հաղորդագրությունները սկսել են հայտնվել Telegram-ալիքներում։ Նախօրեին՝ հունվարի 2-ին, 213 հազարանոց լսարան ունեցող «Politjoystik» Telegram ալիքը, որը վարում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Մարատ Բաշիրովը, գրել էր, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Պուտինը կարող է «սենսացիոն…
Կարդալ ավելինԷրդողան. Թուրքիան լուծել է տարաձայնությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Թուրքիայի վրա, սակայն ունի գլոբալ հեռանկար, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։ «Մենք ձևավորել ենք մեր արտաքին քաղաքականությունը, որը կողմնորոշված է Թուրքիային, սակայն գլոբալ հեռանկարով, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։ Ըստ նրա, Թուրքիան «ուշադրություն չի դարձրել այն պատերազմ հրահրողներին, որոնք փորձել են երկիրը ներքաշել արյունալի հակամարտությունների մեջ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում»։ «Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք…
Կարդալ ավելինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են , որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԱԺ-ում Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության անդամների հետ. ներկա են եղել կառավարության անդամներ
Դեկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հայտբում են ՔՊ կուսակցությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կառավարության համատեղ գործունեությանը և ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը․ «Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։ Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական…
Կարդալ ավելինՆեթանյահուն նշել է Գազայի հատվածում խաղաղության երեք պայման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հակամարտության ավարտի երեք պայման՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, անկլավի ապառազմականացում եւ ապաարմատականացում, գրել է նա The Wall Street Journal թերթի հոդվածում։ «ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի։ Այս են խաղաղության երեք նախապայմանները Իրսայելի եւ Գազայի հատվածի իր պաղեստինցի հարեւանների միջեւ»,- գրել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ աջակցում են Իսրայելի մտահղացմանը արմատական շարժման ոչնչացման…
Կարդալ ավելինԿենտրոնում և Արաբկիրում կայանման կարմիր գծերի վճարը 2024-ից կբարձրանա. Ավագանին ընդունեց աղմկահարույց որոշումը
Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այդ հարցը Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը, ապա ներկայացրեց դրա շրջանակում ամենաքննարկված փոփոխություններից մեկը: «Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր – խմբ.), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում…
Կարդալ ավելինՊուտինը և ԱՊՀ երկրների ղեկավարներն այցելել են «Ցարսկոյե Սելո» թանգարան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ այցելել է Ցարսկոյե Սելո թանգարան-արգելոց, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս կայսրերի նախկին ամառային նստավայրը վերափոխվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին։ Եկատերինայի պալատի դիմացի հրապարակում մի հսկայական կենդանի տոնածառ է դրված, որը տոնականորեն զարդարված էրփայլերով, ոսկե աստղերով և Սուրբ Ծննդյան հրեշտակներով: Պալատի դիմաց հսկայական սառցե բլուր է, որը դարձել է թատերական ներկայացման կենտրոն, որով կազմակերպիչները ողջունել են հարգարժան հյուրերին։ Պուտինն ու մյուս առաջնորդները կարճատև կանգ են…
Կարդալ ավելինԵրևանի ավագանին հաստատեց Երևանի 5-ամյա զարգացման նախագիծը. Ինչ է դրանում նախատեսված
Մայրաքաղաքն ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի 5-ամյա զարգացման նախագիծ: Այն Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանը «Զվարթնոց» օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցել: Կկառուցվի նաև նոր կամուրջ Հրազդանի կիրճի վրայով, որը կկապի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները, ինչն էլ զգալիորեն կթեթևացնի Արաբկիր ու Դավթաշեն վարչական շրջանների երթևեկության ծանրաբեռնվածությունը: Նախատեսվում է վերանորոգել նաև Երևանի ամբողջ՝ 271…
Կարդալ ավելինԱյսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5-ի. Սա պատմական առավելագույնն է
Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի, որը մոտ 2-3 աստիճանով գերազանցել է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքներին, որոնք դիտվել են 1996 և 1999 թվականներին։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Կարդալ ավելին