Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել

Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել

Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում։ Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։ Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։ Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ…

Կարդալ ավելին

Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն…

Կարդալ ավելին

Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում…

Կարդալ ավելին

Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։ Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված…

Կարդալ ավելին

Մի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ

Մի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II…

Կարդալ ավելին

«ՎԿԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«ՎԿԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում  իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին

Եվս 5 քննական ավտոմոբիլ գործնական քննությունների համար․ համալրումը կնպաստի քաղաքացիների սպասելաժամանակի կրճատմանը

Եվս 5 քննական ավտոմոբիլ գործնական քննությունների համար․ համալրումը կնպաստի քաղաքացիների սպասելաժամանակի կրճատմանը

Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ մթնոլորտ ապահովելու նպատակով է ։ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների…

Կարդալ ավելին

Սպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր

Սպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր

2024 թվականի վերջին եռամսյակում մեկ անձի համար սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում կազմել է 78 811 դրամ։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով կառավարության անդամներին։ Միաժամանակ, նվազագույն աշխատավարձը, առանց հարկերի, 75 հազար դրամ է, որը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ինքնարժեքից։ «Միջին կենսաթոշակը 73 տոկոսով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Միևնույն ժամանակ, նվազագույն կենսաթոշակն ավելի քան երկու անգամ ցածր է»,- ասաց Ավետիսյանը։ Սրան ի պատասխան աշխատանքի և…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. սպասվում է ձյուն

Եղանակը Հայաստանում. սպասվում է ձյուն

Հայաստանի շրջանների զգալի մասում ձյունը կսկսվի փետրվարի 13-ի ուշ երեկոյան։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ։ Ինչպես  հայտնեցին «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում ուշ երեկոյան սպասվում է ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3+2, Լոռի՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ +1+5, Տավուշ՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+7, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -1-4, Արագածոտնի նախալեռներ՝…

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 625