Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ։ Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը ստիպված է գնացել նման օպերացիայի՝ որի նպատակն է եղել՝ պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը։ Ըստ Ֆիդանի՝ Ադրբեջանի վերջին գործողությունը Հարավային Կովկասում կայունության եւ կարգավորման համար մի նոր հնարավության պատուհան է բացել։ «Քանի դեռ ժամանակ կա, Հայաստանը թող ավելի լավ արժեւորի այս հնարավորությունը»,– սպառնացել է Ֆիդանը։ Ֆիդանը նաեւ կոչ է արել Արեւմուտքին Հայաստանին ուղղված իրենց…
Կարդալ ավելինՇտապօգնության 23 մեքենա Լեռնային Ղարաբաղից ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու են տեղափոխում. ԱՆ
Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Հայտնում են առողջապահության նախարարությունից: Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Կարդալ ավելինՊատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին
Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն…
Կարդալ ավելինՄիրզոյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում
Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։
Կարդալ ավելինՄետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե
Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՀայաստանը մնալո´ւ է կանգուն. Հայկ Կոնջորյանը՝ «հրեշավոր ծրագրի» մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձություններին: «Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի: Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն…
Կարդալ ավելինՄիրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։
Կարդալ ավելինՏոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ալիեւի հետ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ։ Վառելիքը կհասցվի Աղդամ (Ակնա)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։ Արցախում տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Կարդալ ավելինԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ: «Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային…
Կարդալ ավելին