«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում ԱԺ-ում

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում ԱԺ-ում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են և ուղղված են լեզվի կանոնակարգմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Նախարարի դիտարկմամբ՝ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։ «Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք…

Կարդալ ավելին

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

Ամիօ բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը, որն ունի մի շարք առավելություններ` ի համեմատ ստանդարտ վճարային քարտերի, որոնք նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը։ Այս քարտը, բացի ցանկացած բանկային գործարք իրականացնելը, հնարավորություն է տալիս նաև՝ 🔹 անվճար մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, 🔹 շրջանցել հերթերը՝ Fast Track ծառայության շնորհիվ, 🔹 ապահովագրել ճամփորդությունները, 🔹 օգտվել Visa Concierge ծառայությունից, որը 24/7 կլինի Ձեր կողքին։ Ինչպես նաև քարտի միջոցով կարող եք…

Կարդալ ավելին

«Թամարա և Անի»,«Փինք բերրի», «Արտսվիթ» և այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է

«Թամարա և Անի»,«Փինք բերրի», «Արտսվիթ» և այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118:…

Կարդալ ավելին

2024–ին աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը. ԿԲ

2024–ին աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը. ԿԲ

2024 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը՝ երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: Տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային և ավանդային պորտֆելներն աճել են։ Աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը։ Ընդ որում, աճ արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններում։ Բարձր աճի տեմպեր շարունակել են գրանցվել հատկապես սպառողական, հիպոտեկային և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մասով։ Ավանդների աճը մեծապես պայմանավորվել է ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճով։ ԿԲ հրապարակած…

Կարդալ ավելին

Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում

Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում

«Հայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետում, այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ բեռնատարները ևս հնարավորություն ունենան տեղաշարժվելու»։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, հայտնեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ «30-ից ավելի բեռնատարներ այս պահին արդեն Ռուսաստանում են»,–հայտնեցին նախարարությունից։ Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ԱԺ–ում հայտարարել էր,  որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ…

Կարդալ ավելին

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Երեկ ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրանցից մեկը ՊԵԿ հարկային տեսուչ է։   Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 9-ին, ՊԵԿ հարկային տեսուչներ էին ձերբակալվել՝ տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով։

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 336, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 և 1511 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…

Կարդալ ավելին

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, նոր «Սթենվեյ» ռոյալով, լուսային և ձայնային համակարգով: Տնօրենի տեղեկացմամբ` արդեն մի քանի տարի է՝ վերաբացվել են շենքի երկու ճեմասրահները, որոնցում մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության զարգացող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։  Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է…

Կարդալ ավելին

Թուրքական ամսագիրը՝ հակահայկական, հակագիտական ու հակաէթիկական․ «Գեղարդ» հիմնադրամ

Թուրքական ամսագիրը՝ հակահայկական, հակագիտական ու հակաէթիկական․ «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով է դիմել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։ Միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում՝ Current Index to Journals in Education (CIJE)-WorldCat, SCİENCE İNDEX RU, ERIH PLUS, The Open Ukrainian Citation Index (OUCI), Index Copernicus, EuroPub, Scientific Indexing Service, HINARI (United Nation’s Database, Korea Open Access Platform for Researchers (KOAR), Harvard University Database, ինդեքսավորվող «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN: 2148-2292) գիտական ամսագրում հրապարակված բազմաթիվ հրապարակումների բովանդակություններ խախտում են գիտական էթիկան։ 2024-2025…

Կարդալ ավելին
1 2 3 4 694