Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում որոշում կայացրեց, որով հստակեցվում են  հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ: Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով,  դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար: Ամրագրվում է 16 տարին լրացած…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝  +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +11+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝  +12+16, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +19+23, Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝  +22+26, Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝  +11+14,…

Կարդալ ավելին

Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Միջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան

Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության  կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 392.74  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.91 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.83 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-424 դրամով,…

Կարդալ ավելին

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով

Հայաստանը պետք է  փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է Report-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի առնչությամբ։ «Հաջորդ փուլում Բաքվի սպասելիքները հետեւյալն են. Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սամանադրությունում, որտեղ դեռեւս տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է նախարարը Բաքվի XII ֆորումի միջանցքներում։

Կարդալ ավելին

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար: Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ…

Կարդալ ավելին

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Մարտի 16-ից Հայաստանն իրավունք կունենա սկսել ԵՄ երկրներ բարձրորակ ակվակուլտուրային ձկան և ձկնամթերքի արտահանումը։ Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Նա ասաց, որ բանակցությունները տևել են շուրջ 8 տարի, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը իրավունք է ստացել բոլոր տեսակի ակվակուլտուրային ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ։ Պաշտոնյան հավելեց, որ ձեռնարկությունները պետք է ներառվեն TRACES համակարգում՝ կենդանական ծագման մթերքների վերահսկման և հետագծման բարելավման…

Կարդալ ավելին

Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները «բառիս բուն իմաստով եղբայրական» է անվանել

Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները «բառիս բուն իմաստով եղբայրական» է անվանել

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել եղբայրական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի կանաչ հյուրասենյակում ողջունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ գոհ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ձեր առաջին այցը որոշեցիք հենց Ռուսաստան կատարել։ Իրականում դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս բուն իմաստով»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ դա անընդհատ քննարկվում է, սակայն, հաշվի…

Կարդալ ավելին

ԲՏԱ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «ՀՀ Տիեզերական ռազմավարության» 5-ամյա ծրագիրը

ԲՏԱ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «ՀՀ Տիեզերական ռազմավարության» 5-ամյա ծրագիրը

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։ Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին…

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 646