Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Կարդալ ավելին

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում իր աշխատանքներն է սկսել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար: Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով 2013-2017 թթ. ընթացքում Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային առաջնորդներից մեկն է: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ տարբեր պետական…

Կարդալ ավելին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ։    Նպատակ ունենալով խթանել մարդասիրական գաղափարների տարածում, Ազգային ընկերույթյունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ։ Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն համահավաք ժողովածույով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հեղինակները կստանան պարգև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի կողմից։ Մրցույթի վերջնաժակետն է 2025 թվականի մայիսի 1-ը։ Նախապատվություն կտրվի այն ստեղծագործություններին, որոնց հիմքում ընկած կլինեն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման…

Կարդալ ավելին

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ✔️ընտրողի անհատական տվյալներ, ✔️հաշվառման հասցե, ✔️քվեարկության օր, ✔️քվեարկության ժամանակ, ✔️ընտրողի ընտրական տեղամասի համար, ✔️տեղամասային կենտրոնի հասցե: Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող…

Կարդալ ավելին

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ: Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…

Կարդալ ավելին

Հայաստանում գրանցվել  է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Հայաստանում գրանցվել  է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Սույն թվականի մարտի 24-ին՝ տեղական ժամանակով 15:37:33-ին (UTC 11:37:33) Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսային շրջանում գրանցվել է M=3.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9490N, արևելյան երկայնության՝ λ=44.280E: Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից արձանագրված M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում (տեղաբաշված է ՀՀ Լոռու մարզի Շենավան-Գոգարան բնակավայրերի մերձակայքում), վերջինիս էպիկենտրոնից շեղված է մոտավորապես…

Կարդալ ավելին

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ…

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 654