Սույն թվականի մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (ք. Գյումրի, Վ.Սարգսյան փող. 5), տեղի կունենա հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարղությունը: Միջոցառման ժամանակ կներկայացվեն սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կստորագրվի երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման և սեյսմիկ վտանգի…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում
Սերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում, նոր հրատարակված գիրքը Փարաջանովի 100-ամյակի առիթով ստեղծված ժողովածու է, որը ներառում է Փարաջանովի ընկերների, մտերիմների հուշերը, հարցազրույցներ և էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին: Ժողովածուի կազմողը, թարգմանիչն ու հարցազրույցների հեղինակը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն է: Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը: Սիրով հրավիրում ենք գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 17-ին՝ Փարաջանովի թանգարանում:
Կարդալ ավելինԱրձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ
ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում նախաձեռնվել է ընդհանուր 69 քրեական վարույթ։ Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են ապօրինի արդյունահանման դեպքեր, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու քողի տակ…
Կարդալ ավելինԱռաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում: Այն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային/երևանյան և եզրափակիչ: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում…
Կարդալ ավելին«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի ներկայացմանը՝ մշակութային Վերջին զանգին: Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են Հայաստանի չորս թագավորությունների պատմությունը և Ոսկեվազի պատմական միջավայրում հանդես…
Կարդալ ավելինԿանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն
Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։ Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի…
Կարդալ ավելին4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից
Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 մասնակիցներ արժանացել են բրոնզե մեդալների (Սառա Հակոբյան, Անահիտ Հունոյան, Միլենա…
Կարդալ ավելինՄշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող…
Կարդալ ավելին«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես
«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ- ից, Ֆրանսիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ավստրիայից ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան),…
Կարդալ ավելին«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»
Նրա զենքը՝ էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։ Յանա Զախարովան՝ կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել է իրեն գովազդի և արվեստի աշխարհում։ 1999 թվականին Յանան ավարտել է իրավաբանական լիցեյը Ստավրոպոլ քաղաքում, ինչպես նաև արվեստի դպրոցում՝ ավարտելով յոթ տարվա կրթությունը ջութակի և նկարչության գծով։ Արվեստի դպրոցի…
Կարդալ ավելին