Amio x Telcell համատեղ Visa քարտը նախատեսված է ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։ Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ: Առավելություններ և պայմաններ. Ամիօ բանկի cash-in բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար, Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ…
Կարդալ ավելինՔառանիվի ինքնավթարի հետևանքով երկու հոգի մահացել են, ևս երկուսն ունեն մարմնական վնասվածքներ
Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Կարդալ ավելինՀայաստանում կներդրվի նոր որակի կենսաչափական համակարգ․ հարցազրույց՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ
Անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին՝ ✔️Ի՞նչ առավելություններ են տալու ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը: ✔️Նոր նմուշի կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն ունենալու են պարտադի՞ր բնույթ, թե` ըստ ցանկության: ✔️ Մասնավոր ընկերությունն արդյոք հասանելիություն կունենա քաղաքացիների անձնական տվյալներին: Անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորվա՞ծ է լինելու և ու՞մ կողմից: ✔️Ի՞նչ նշանակություն ունի նոր բիոմտերիկ անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում։
Կարդալ ավելինՓրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Եղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին վայրերում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից», հայտնում են Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 13-15 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +26+28։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24, Սևանա լճի ավազանում՝…
Կարդալ ավելինՀետազոտություն.Գարեջուրը քաղցկեղ և անպտղություն է առաջացնում
Հյուսիսային Կարոլինայի RTI միջազգային հետազոտական ինստիտուտի փորձագետները փորձարկել են 23 տեսակի գարեջուր։ Բոլոր նմուշները հայտնի ըմպելիքներ են ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Նիդեռլանդներից։ Ապրանքանիշների անունները չեն նշել, հաղորդում է Daily Mail պարբերականը։ Նմուշների 95%-ում հայտնաբերել են, այսպես կոչված, «հավերժական քիմիական նյութեր» կամ PFAS, հաղորդում է ОСН-ը։ Դրանք օրգանիզմից դուրս չեն գալիս և կարող են առաջացնել երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, անպտղություն և քաղցկեղ։ Գիտնականները ենթադրում են, որ գարեջրի մեջ քիմիական նյութերի առկայության հիմնական պատճառը աղտոտված ջուրն է։…
Կարդալ ավելինԽոզի մսի համաշխարհային առևտուրը ռազմավարական փոփոխությունների է ենթարկվում
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճը հանգեցրել է խոզի մսի մատակարարման ուղիների վերակազմակերպման, ասվում է RaboResearch-ի զեկույցում։ Սակագնային պատերազմում Բրազիլիան և ԵՄ-ն առավելություն են ստանում, սակայն նրանց մոտ 2025 թվականին արտադրության համեստ աճ է սպսվում։ Սա կհանգեցնի առևտրային հոսքերի վերաբաշխման, գրում է Portal do Agronegocio-ն։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում և հետագայում խոզի մսի համաշխարհային շուկայում դիտարկվող միտումների թվում են ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունները, որոնք հնարավորություններ են ստեղծում այլընտրանքային մատակարարների համար, անասունների հիվանդությունները, ինչպիսիք են դաբաղը…
Կարդալ ավելին«ՔՊ–ն որոշել է Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատին և արդեն խոշորացված համայնքը տանել ընտրության»
ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը ՔՊ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և ՔՊ հակադիր բևեռներ են) մշկել են նոր սխեմա: Իմ ունեցած հավաստի լուրերի…
Կարդալ ավելինԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից։ «Մոտ երեք շաբատ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե ոչ»,– գրել է լրատվամիջոցը։
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունն ու ողջունել 2026 թվականին համայնքի գագաթնաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը: «2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների և տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։
Կարդալ ավելին