ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է 387.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.00 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՀանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի անվամբ քաղաքացուհի Ս․Մ-ի կողմից բերված հանձնուքը։ Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի…
Կարդալ ավելինԿառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը
Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստին: Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։ Ներկայումս որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման ընդունումը…
Կարդալ ավելինՌումինիայում պնդում են, որ 3 տարի անց արհեստական բանականությամբ ռոբոտները կփոխարինեն պետական ծառայողների 30%-ին
Ռումինիայում պետական ծառայողների մոտ մեկ երրորդը առաջիկա երեք տարում թոշակի կանցնի, և նրանց մի զգալի մասը կփոխարինվի արհեստական բանականությամբ հագեցած ռոբոտներով։ Ըստ Digi24-ի՝ վկայակոչելով պետական տվյալներին՝ դրա մասին հայտարարել է թվայնացման նախարար Բոգդան Իվանը։ Ռումինիայի կառավարությունը վերջերս ընդունել է 2024-2027 թվականների արհեստական բանականության ոլորտում Ռումինիայի ազգային ռազմավարությունը, որը մամուլի ասուլիսում ներկայացրել է երկրի թվայնացման նախարարը։ «Առաջիկա երեք տարիների ընթացքում ակնկալվում է, որ պետական ծառայողների մոտ 30%-ը ստիպված կլինի թոշակի անցնել։ Ակնհայտ է, որ նրանց աշխատանքի…
Կարդալ ավելինԶախարովա. Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատանքի շուտափույթ մեկնարկի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել
Մեր վերաբերմունքը Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության լիարժեք աշխատանքի արագ մեկնարկի նկատմամբ չի փոխվել. Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով այս հարցում մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։ Մենք Երեւանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքը»,- ասել է Զախարովան։
Կարդալ ավելինԵրկրաշարժ Երևան քաղաքից 30 կմ հարավ. երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի հուլիսի 18-ին` տեղական ժամանակով ժամը 19:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ։
Կարդալ ավելինՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։ Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։ «Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք ունենալ թռիչքային աճ տնտեսության բոլոր ճյուղերում, ապա պետք է կարողանանք արդյունավետ տեխնոլոգիական, նորարարական լուծումներ ներդնել ցանկացած ոլորտում՝ լինի…
Կարդալ ավելինԱշխարհում ավելի քան 135 հազար մարդ վարակվել է COVID-19-ով. ԱՀԿ
Մայիսի 27-ից հունիսի 23-ն աշխարհում ավելի քան 135 հազար 156 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 2054-ը մահացել է։ Դրա մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սա նշանակում է, որ նախորդ չորս շաբաթների համեմատ համաշխարհային հիվանդացության մակարդակը մնացել է գրեթե անփոփոխ, իսկ մահացության մակարդակը նվազել է 3%-ով։ Միաժամանակ, Եվրոպայում, ԱՀԿ-ի տվյալներով, հիվանդացությունն աճել է 21%-ով, իսկ մահացությունը՝ 65%-ով։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ իր տվյալները լիովին չեն արտացոլում աշխարհում COVID-19-ին առնչվող իրական իրավիճակը՝ թեստավորման ինտենսիվության և գենոմային հաջորդականության նվազման պատճառով։…
Կարդալ ավելինԻրանը մտադիր է հասնել գեներալ Սուլեյմանիի սպանության մեղավորների դատավարությանը
Իրանը մտադիր է դատական պատասխանատվության ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության կատարողներին եւ կազմակերպիչներին։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԶԼՄ-ների տեղեկություններից հետո, թե իբր Թեհրանում եղել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պլաններ։ Թրամփը 2020թ. հրամայել էր վերացնել իրանցի զորահրամանատարին։ «Ես ոչ երկիմաստորեն ձեզ ասացի, որ մենք կդիմենք իրավաբանական եւ դատական միջոցների եւ մեխանիզմների ազգային եւ միջազգային մակարդակներում,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23մ/ վրկ, Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 4-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13,…
Կարդալ ավելին