Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա…
Կարդալ ավելին2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է
2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի 2025թ.նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ շարունակում են երկիր գալ Վրաստանից, Իրանից եւ Չինաստանից։ «Տուրիզմի ոլորտում 2024թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով անկում է գրանցվել։ Զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են այցելել ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,9 տոկոսով»,- ասել է Հովհաննիսյանը։ Անկումը, ըստ նրա, հիմնականում կապված է…
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք. Գրանցվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 57 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնցից՝ 1-ը նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության` 15, անձնական ունեցվածքի գողության` 12, հոգեկան ներգործության` 10, hամակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության և վարժական հավաքներից խուսափելու՝ 4-ական, պաշտոնատար անձի…
Կարդալ ավելինՊետական բյուջեի դեֆիցիտը 2025-ին կկազմի 5,5 տոկոս. այս տարի այն 4,8 տոկոս է. ֆինանսների նախարար
Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3 տրլն 452 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միաժամանակ եկամուտը կկազմի 2 տրլն 873 մլրդ դրամ մակարդակի վրա։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նախարարի, կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։ Նշենք, որ այս տարի դեֆիցիտը կանխատեսվում է 4,8 տոկոս: Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ հարկեր/ՀՆԱ…
Կարդալ ավելին2025 թվականին Հայաստանում պետական ապարատի պահպանման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. Ֆինանսների նախարար
2025 թվականին Հայաստանում պետական ապարատի պահպանման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, պետական ծառայողների հավելավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 տոկոսը։ «Այնուամենայնիվ, 2025 թվականին պետական ապարատի պահպանման ընդհանուր արժեքը 4 տոկոսով կնվազի»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը նաև հավելեց, որ 2025 թվականին պետական ապարատի համար մեքենաներ ձեռք բերելու ծրագրեր չկան։
Կարդալ ավելինԻրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով
Իրաքը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով՝ Իրանին հարվածելու նպատակով։ «Իրաքը պաշտոնապես ՄԱԿ գլխավոր քարտուղարին ե Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից աղաղակող խախտման հետ կապված՝ իրաքյան օդային տարածքը հոկտեմբերի 26-ին Իրանին խփելու համար օգտագործելու առիթով»,- նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Իրաքի կառավարության ղեկավար Մուհամեդ աս-Սուդանիի գրասենյակի թելեգրամ-ալիքում։ Վարչապետը նաեւ հանձնարարել է ԱԳՆ-ին «կապվել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու համար Իրաքի…
Կարդալ ավելինԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։ Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, – արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, – պատերի, հատակի մակերևույթների որոշ…
Կարդալ ավելինԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային բաժիններում
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։ Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի, 2 «Ֆ-1» և 1 «ՌԳԴ-5» տեսակի նռնակների ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ակոսափող հրազենի կամավոր հանձնում…
Կարդալ ավելինՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է
progressarmenia.com կայքին, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաև տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը: Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր…
Կարդալ ավելին