Աշխատանքային քննարկում «Գնումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում «Գնումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

Մարտի 14-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ գործադիրից, տնտեսվարողներ, իրավաբաններ ու խնդրով շահագրգիռ այլ անձինք: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով քննարկման շարժառիթը, նշել է, որ հանձնաժողովը ստացել է մի շարք նամակներ, որում տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ: «Գնումների…

Կարդալ ավելին

Արդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել հակակոռուպցիոն ոլորտում

Արդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել հակակոռուպցիոն ոլորտում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող  օղակներին եւ կատարված աշխատանքներին: Նախարարը նշել է, որ թեեւ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն աշխատանքներ չի իրականացնում, այնուամենայնիվ 2021թ. հսկայական աշխատանք է իրականացրել՝ հակակոռուպցիոն համակարգ ներդնելու եւ…

Կարդալ ավելին

Նախատեսվում է սկսել նոր ՔԿՀ-ի շինարարությունը

Նախատեսվում է սկսել նոր ՔԿՀ-ի շինարարությունը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 14-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են իրականացվել նաեւ քրեակատարողական ոլորտում: Կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել են միլիարդավոր դրամներ: Նախկինում գործող 12 քրեակատարողական հիմնարկից այժմ գործում են 10-ը, փակվել են Կոշի եւ Հրազդանի ՔԿՀ-ները:…

Կարդալ ավելին

Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը

Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը

ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը: 2022թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները:…

Կարդալ ավելին

Քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է  աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Նշենք, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ  առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ  պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում  կատարել մի շարք փոփոխություններ: Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:

Կարդալ ավելին

Նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար

Նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ…

Կարդալ ավելին

Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան

Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան

ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել առողջապահության ոլորտում հասանելի, որակյալ, արդիական առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտանբերմանը, բուժմանն ու դեղորայքի հասանելիությանը: 2021թ. ծանրաբեռնված է եղել կորոնավիրուսի պատճառով,…

Կարդալ ավելին

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն», ազատ արձակվեց

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն», ազատ արձակվեց

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նշենք, որ այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է: Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի,…

Կարդալ ավելին

Հայաստանն ունի զենքի սեփական արտադրություն և կարող է բավարարել ԱԹՍ–ների ամբողջ պահանջարկը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանն ունի զենքի սեփական արտադրություն և կարող է բավարարել ԱԹՍ–ների ամբողջ պահանջարկը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար, ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ–ների արտադրություն կունենանք և , ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը…

Կարդալ ավելին
1 520 521 522 523 524 570