Անհատ ձեռնարկատեր Եփրեմ Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արգավանդ) արտադրվող «Չանախ պանիր» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է. «Չանախ» պանիրը կրկին կարտադրվի:
Կարդալ ավելինՀրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է(Տեսանյութ)
Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի: Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ
տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել հանձնաժողով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ…
Կարդալ ավելին«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ – 90» արտադրական կոոպերատիվում կրկնակի վերահսկողության ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս)։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց․ Սյունիքի պարեկների բացահայտումը(Տեսանյութ)
Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի…
Կարդալ ավելինԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն(Տեսանյութ)
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի, սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, արտադրամասում առկա տակդիրներից մեկը…
Կարդալ ավելինԱմիօ Բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
Մեքենա գնելը կարևոր քայլ է, և Ամիօ բանկը կօգնի, որ այդ քայլը կատարես վստահությամբ։ Հենց այս պատճառով բանկն առաջարկում է ավտովարկ՝ պարզ և հասանելի՝ առանց ավելորդ բարդությունների։ Բանկը տրամադրում է վարկեր ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` Կանխավճար` սկսած 10%-ից Տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -18,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ Կանխավճար` սկսած 20%-ից Տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-19.3%) Եթե կանխավճարդ 50% և…
Կարդալ ավելինԱմուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները. Լիդիան Արմենիա
«Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար»: Այս մասին հայտնում են Լիդիան Արմենիա ընկերությունից։ «Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի…
Կարդալ ավելինԻսրայելի նպատակը Գազան օկուպացնելը չէ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ խոր հիասթափություն հայտնելով Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու նրա որոշման կապակցությամբ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ «Հրեա ժողովրդի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի Հոլոքոստից ի վեր ամենադաժան հարձակումն իրականացրած ահաբեկչական խմբավորման դեմ Իսրայելի արդար պատերազմն աջակցելու փոխարեն, Գերմանիան իրականում խրախուսում է ահաբեկչությունը՝ Իսրայելին զենքի էմբարգո սահմանելով։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի նպատակը Գազայի օկուպացիան չէ, այլ այն ՀԱՄԱՍ-ից ազատագրելը և այնտեղ խաղաղ կառավարության ձևավորման համար պայմաններ ստեղծելը»,-…
Կարդալ ավելին









