Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արժեթղթերը կկարողանան ազատորեն սակարկվել միության բոլոր երկրների ֆոնդային բորսաներում։ Ռուսական կողմից համաձայնագիրը վավերացրել է Պետդուման, հաստատել է Դաշնության խորհուրդը և ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը նպատակ ունի կարգավորել արժեթղթերի շուկան՝ միութենական երկրների տարածքում ընդհանուր ֆինանսական շուկա կառուցելու նպատակով, հաղորդում է ԵՏՀ-ն։ Համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներին հնարավորություն է տալիս ցուցակագրել միության այլ երկրների էմիտենտների (issuer) արժեթղթերը՝ «իրենց» էմիտենտների համար ոչ պակաս բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ երկրներից մեկի արժեթղթերի նկատմամբ…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, ապահովված չեն եղել օդափոխության միջոցներով, առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն…
Կարդալ ավելինԱմառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես
Հիշեցնում ենք՝ Ամիօ բանկում դեռ շարունակվում է ամառային փոխանցումների ակցիան։ Սա պարզապես ակցիա չէ, այլ իրական հնարավորություն՝ շահելու Apple-ի նորագույն տեխնիկան՝ կատարելով միջազգային դրամական փոխանցումներ։ Մինչև հուլիսի 31-ը Amio Direct to Account ծառայության միջոցով դեպի Եվրոպա, ԱՄՆ կամ ԱՄԷ միջազգային փոխանցումներ կատարելով դուք կունենաք հնարավորություն շահելու. MacBook Air 15 iPhone 16 Pro Max Apple Watch AirPods Այս արշավի ընթացքում ձեր փոխանցումները կլինեն ոչ միայն արագ ու հուսալի, այլ նաև առավել շահավետ՝ ԱՄՆ դոլարով և…
Կարդալ ավելինՄեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է. Սամվել Կարապետյան
Երկու ամսով կալանավորված գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։ Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված…
Կարդալ ավելինՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում կազմել է 18.8°
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Կարդալ ավելինԲարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 15-ի կեսօրին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամին կուժեղանան մինչև 18-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38:…
Կարդալ ավելինՀուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան
Հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կարդալ ավելինԱրծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է…
Կարդալ ավելին«LUMA MEAT PRODUCTS»-Ի ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«Լումա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառում են իրականացրել մսամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 արտադրատեսակի նմուշներից միայն մեկի՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»»-ի նմուշը՝ արտադրված 01․07․2025թ, «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Luma meat products»): «Լումա» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև…
Կարդալ ավելին









