Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։ Այսպիսով, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը, Թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Այվազյանովը, Թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։
Կարդալ ավելինՀունվարի 31-ի «Անգլերենի» որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից….
Կարդալ ավելին2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար
2032 թվականի դեկտեմբերին Լուսինը կարող է հայտնվել 21-րդ դարի ամենատպավորիչ և գիտականորեն նշանակալի իրադարձությունների կենտրոնում: Մոտ 60 մետր տրամագծով 2024 YR4 աստերոիդը մեր արբանյակի հետ բախվելու մոտ 4% հավանականություն ունի: Թեև հավանականությունը դեռևս ցածր է, այն արդեն համարվում է ոչ զրոյական, և աստղագետները սկսել են լրջորեն գնահատել հետևանքները՝ թե՛ պոտենցիալ վտանգները, թե՛ գիտության համար բացվող եզակի հնարավորությունները: Այս մասին հայտնում է Universe Today-ը: Իրադարձության մասշտաբը Եթե բախումը տեղի ունենա 2032 թվականի դեկտեմբերի 22-ին, արտազատված էներգիան համադրելի կլինի միջին հզորության թերմոմիջուկային լիցքի պայթյունի հետ:…
Կարդալ ավելին«Մուլտի Լեոն»–ը Երևանում 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. Դատախազությունը միջնորդագիր է ուղղել քաղաքապետարան ին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների…
Կարդալ ավելինՌուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը հունվարին աճել է 19,4 միլիարդ դոլարով․ Bloomberg
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականի հունվարին ավելացել է 19,392 միլիարդ դոլարով՝ համաձայն Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը տարեսկզբից վաստակել է 3,46 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 29,9 միլիարդ դոլարի, իսկ «Եվրոքիմ» և ՍՈւԷԿ ընկերությունների համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն աճել է 2,83 միլիարդ դոլարով՝ հասնելով 21,8 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։ Հարցը վերաբերում է 2023թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ին, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է օրենքի ուղիղ պահանջով՝ բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով։ Գործընթացը չձախողելու նպատակով նախաձեռնել եմ նոր մրցույթ։ Մոտ 1 շաբաթ անց ստացել եմ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել։ Ստացվում է՝ ես,…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝…
Կարդալ ավելինՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. մրցելույթների ժամանակացույցը
Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ…
Կարդալ ավելինԵպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել
Փաստաբան Արա Զոհրաբյանն ահազանգում է. «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ…
Կարդալ ավելինՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում, որի միջոցով լայն հանրությանը կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։ «Այսօր տրվել է արշավի մեկնարկը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես մարզերում»։
Կարդալ ավելին









