Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային՝ գրված անգլերեն կամ…
Կարդալ ավելին2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական,…
Կարդալ ավելինՄեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարաան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները
Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ…
Կարդալ ավելինՀայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարերի իրագործան առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության,…
Կարդալ ավելինՀայ թատերական արվեստը մեծ կորուստ ապրեց. կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958–1959 թվականներին աշխատել է Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, իսկ 1967 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոններում։ Հավասարապես խաղացել է թատրունում և կինոյում: Գուժ…
Կարդալ ավելինՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերացվել է «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) կասեցումը, քանի որ այդտեղ շտկվել են նախկինում արձանագրված բոլոր սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները։
Կարդալ ավելինՔաղաքային ծառայությունների հասանելիություն՝ երևանցիների համար(Տեսանյութ)
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներին: Սննդի շղթայում տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ Վանաձորում կայացած հանդիպման ժամանակ կաթնամթերք արտադրողները խոսել են արտադրանքի բաղադրության վերաբերյալ ոչ ճիշտ, շփոթեցնող կամ կեղծ տվյալներ պարունակող մակնշումների մասին՝ շեշտելով, որ ճիշտ մակնշողները հայտնվում մրցակցային անհավասար պայմաններում: Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ տեսչական մարմինը խստորեն հետևելու է օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանմանը (կաթնամթերքում կաթնայուղը կարող է փոխարինվել…
Կարդալ ավելինLes Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում(Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաք Երևանում անցկացվեց աննախադեպ սպորտային միջոցառում, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման կյանքում։ Կից՝ տեսանյութի հղումը, https://www.facebook.com/watch/?v=670967059271865
Կարդալ ավելին









