Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 458 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Սեպտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5533 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 242 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 12, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 565, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 401, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 370 և 1769 այլ իրավախախտում։ 144 մեքենա…

Կարդալ ավելին

ԵՄ-ՀՀ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՄ-ՀՀ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում՝ այսօր հանդիպել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը և ԵՄ ավագ փորձագետներ՝ Ալբերտո Մանտովանին,Արիանո Դոմինիկեն, ինչպես նաև ավագ փորձագետ Մելինե Բեգլարյանը, որոնք քննարկել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանն առնչվող հարցեր։ Նկատի ունենալով, որ շուկայում էկոլոգիական և օրգանական արտադրանքների ի հայտ գալը նոր մարտահրավերներ է ստեղծում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար, նրանք կարևորել…

Կարդալ ավելին

Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ: Այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ ստանալու հնարավորություն: Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.  Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75%  Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար  Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար  Քանակը՝ 50,000 հատ  Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս  Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս  Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից և…

Կարդալ ավելին

Չինաստանի հարավում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 2400 դեպք է հայտնաբերվել

Չինաստանի հարավում մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա տենդի ավելի քան 2400 դեպք է հայտնաբերվել

Չինաստանի առողջապահության պաշտոնյաները սեպտեմբերի 14-ից 20-ը Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում չիկունգունյա տենդի 2426 դեպք են հայտնաբերել, ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի։ Բռնկման էպիկենտրոն է դարձել Ցզյանմեն քաղաքը՝ 2238 դեպքով։ Քաղաքային իշխանությունները չիկունգունյա տենդի դեմ հայտարարել են 3-րդ մակարդակի հանրային առողջապահության արձագանք։ Չինաստանն ունի չորս մակարդակի հանրային առողջապահության արձագանքման համակարգ, որտեղ 1-ին մակարդակը ամենաբարձրն է։ 3-րդ մակարդակը (համեմատաբար բարձր) սահմանվում է, երբ բռնկում է տեղի ունենում քաղաքի մակարդակով։ Անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում չիկունգունյա վարակի…

Կարդալ ավելին

Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով. Ֆինանսների նախարարություն

Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով. Ֆինանսների նախարարություն

Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 22-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նշել է նախարարը, հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն աճել է 10.3%-ով։ «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8%-ով։ Սա պայմանավորված է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ անկմամբ», – բացատրել է Հովհաննիսյանը։ Միևնույն ժամանակ, ապրանքների ներմուծումը…

Կարդալ ավելին

Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր–Պետրոսյան

Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր–Պետրոսյան

Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին. — «Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես. — Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը. — Գլխովին հայաթափեց Արցախը եւ…

Կարդալ ավելին

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։ Հարցին՝ արդյունավե՞տ է եղել այցը, արդյոք որեւէ հայ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ԱԽ քարտուղարը կրկնեց. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։ Ինչ վերաբերում է հարցին, թե պլաններում կա՞, որ դուք ևս այցելեք…

Կարդալ ավելին

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%»  (արտադրված 14.07.2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Արտադրատեսակի…

Կարդալ ավելին

Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում: Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։ Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և…

Կարդալ ավելին

Անվճար Mastercard Digital քարտ AMIO Mobile հավելվածում

Անվճար Mastercard Digital քարտ AMIO Mobile հավելվածում

Ցանկանու՞մ եք ունենալ անվճար բանկային քարտ, որը կցված կլինի բանկային հավելվածին, չի ունենա քարտի բացման և նույնիսկ սպասարկման վճար ու երբեք չի կորչի։ Ծանոթացե՛ք Mastercard Digital թվային քարտին։ Mastercard Digital-ը թվային քարտ է, կարող եք բացել AMIO Mobile հավելվածում և օգտագործել անմիջապես բացելուց հետո։ Mastercard Digital-ով կարող եք` ● կատարել առցանց գնումներ տեղական և միջազգային կայքերում, ● կցել օնլայն վճարային համակարգերի՝ Apple Pay/Google Pay, ● կատարել կանխիկացում NFC համակարգով ապահոված բանկոմատներից։ Այժմ նաև Ամիօ բանկի…

Կարդալ ավելին
1 76 77 78 79 80 826