ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30․09․2025) արտադրատեսակների…
Կարդալ ավելինՄիջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-25-ը Երևանում և Գյումրիում: Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ԳԱԱ նախագահության դահլիճում, իսկ ամփոփիչ նիստը՝ հոկտեմբերի 25-ին…
Կարդալ ավելինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ: Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով: Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական…
Կարդալ ավելին«ԷԼԻԶԱ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն): Մասնավորապես՝ -արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, – հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված, -ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատեր պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, -հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ, –…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձևաչափով ֆայլով։ Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Խնդրում և հորդորում ենք՝ չբացել կցված ֆայլերը չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին անմիջապես ջնջել նման նամակները Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նամն էլեկտրոնային հասցեներից Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 429, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 206 և…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-Ի ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, – պատերը չեն պահվել նորոգ վիճակում, – սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ…
Կարդալ ավելինԶգուշացում bank24.am ընկերության վերաբերյալ. ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ հիշյալ բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել, • սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ…
Կարդալ ավելինՎաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ: Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը…
Կարդալ ավելին








