ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել…

Կարդալ ավելին

Ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել. Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

Ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել. Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

  ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժնի գլխավոր մասնագետը, կատարելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործառույթներ, մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունները կատարել է համապատասխան վճարումները պետական հաշվեհամարին կատարված չլինելու պայմաններում։ Պարզվել է նաև, որ նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար սահմանված պետական վճարումների գումարները ստացել է քաղաքացիներից, սակայն դրանք կա՛մ չի փոխանցել պետական հաշվեհամարին, կա՛մ…

Կարդալ ավելին

Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում

Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային…

Կարդալ ավելին

«Արհեստական ​​բանականության անատոմիա». Երեւանում կայացավ Silicon Mountains գագաթնաժողովը

«Արհեստական ​​բանականության անատոմիա». Երեւանում կայացավ Silicon Mountains գագաթնաժողովը

Օրերս Երևանում կայացավ «Արհեստական ​​բանականության անատոմիա» խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական ​​բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ: Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը…

Կարդալ ավելին

Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։ Ծրագրում…

Կարդալ ավելին

«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արտսվիթ» ՍՊԸ-ին (Երևան, Մալաթիա-Սեբաստիա) պատկանող պաղպաղակի արտադրամասում։   Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադային արտադրատեսակի արտադրության կասեցումը։   ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։

Կարդալ ավելին

Ամիօ-ում Ձեր հիփոթեքը կթեթևանա

Ամիօ-ում Ձեր հիփոթեքը կթեթևանա

Ամիօ բանկում Ձեր հիփոթեքը կարող է նվազել 1.5%-ով: Տեղափոխե´ք այն և վայելե´ք ավելի թեթև վճարումները: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով: Այս առաջարկը հնարավորություն է տալիս նվազեցնել գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մինչև 1.5%-ով, ստանալ ֆինանսական ազատության նոր զգացողություն և օգտվել մի շարք առավելություններից: Ամիօ-ում Ձեր հիփոթեքը դառնում է ավելի թեթև, քանի որ.  Վճարելու եք մինչև 1.5% ավելի ցածր տոկոսադրույք  Կարող եք երկարաձգել մարման ժամկետը և թեթևացնել ամսական վճարումները  Վարկը…

Կարդալ ավելին

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Պարենային անվտանգությունը սկսվում է հենց անվտանգ սնունդից Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ։ Օրը նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու պարենային անվտանգության, սովի հաղթահարման, առողջ սննդի հասանելիության և կայուն գյուղատնտեսության կարևորության վրա։ Սննդամթերքի անվտանգությունը պարենային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է և Պարենի համաշխարհային օրն առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պարենային անվտանգությունը յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և տնտեսական մշտական հասանելիությունն է բավարար, անվտանգ և որակյալ սննդին։…

Կարդալ ավելին

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ.ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։ Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես…

Կարդալ ավելին
1 66 67 68 69 70 826