Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը․ քննարկում Մեդիա կենտրոնում(տեսանյութ)

Ոստիկանության գվարդիային կվերապահվի ներքին անվտանգության ապահովումը․ քննարկում Մեդիա կենտրոնում(տեսանյութ)

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի եթերում տեղի է ունեցել քննարկում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական կարգավորումների շրջանակում։ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է հիմնական դրույթները․ • Գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները։ • Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են նրա լիազորություններից և գործիքակազմից։…

Կարդալ ավելին

Սպառողներին մոլորեցնելու հերթական փորձերը. ՄՊՀ

Սպառողներին  մոլորեցնելու  հերթական փորձերը. ՄՊՀ

  /Զրույց/ թերթը  ստացավ տեղեկատվություն,  որ ՄՊՀ-ն  երկու տնտեսավարողի կողմից «LEE»  ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է  շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և  Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են  պատասխանատվության միջոցներ: Հանձնաժողովն արձանագրել է, որ  «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից,  արտադրվում են…

Կարդալ ավելին

Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական գրոհի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել

Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական գրոհի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել

Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով առնվազն 10 պաղեստինցի, նրանց թվում կանայք և երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ըստ պաղեստինյան Wafa գործակալության՝ ութ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայա թաղամասի Իբն ալ Հայթամ դպրոցը: Վիրավորներին տեղափոխել են մոտակա ալ-Ահլի Արաբ (բապտիստական) հիվանդանոց։ Եվս երկու մարդ զոհվել և առնվազն 10-ը վիրավորվել են, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը Ռաֆահի Կարմիր Խաչի դաշտային…

Կարդալ ավելին

Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. Mehr

Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. Mehr

Հայաստանի մայրաքաղաք Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը կդառնա դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), գրում է իրանական Mehr գործակալությունը։ Որպես արտերկրում Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոն՝ Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնը կբացվի հոկտեմբերի 1-ին՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18 հազար քմ մակերեսով հողատարածքում: Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային ցուցատախտակ, որոնք կարող…

Կարդալ ավելին

Թուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. Էրդողան

Թուրքիան չի դադարի խորացնել կապերը Արևելքի հետ, թեև մեր դեմքն ուղղված է Արևմուտքին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան չի դադարեցնի հարաբերությունների խորացումը Արևելքի, նրանց թվում՝ ԲՐԻԿՍ-ի խմբի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, նույնիսկ եթե շարունակում է դեմքով շրջվել Արևմուտքին, հայտնում է Reuters-ը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջին ամիսներին ցանկություն է հայտնել միանալու ԲՐԻԿՍ և ՇՀԿ խմբերին, որոնց անդամակցում են Չինաստանն ու Ռուսաստանը: Սա անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում, որ Թուրքիան կարող է հեռանալ իր ավանդական արևմտյան աշխարհաքաղաքական կողմնորոշումից՝ հակառակ Անկարայի հերքումներին: Անկարայում…

Կարդալ ավելին

3 անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով

3 անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք և սպառնացել: Հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 460-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել Լիբանանում և Սիրիայում փեյջերների պայթյուններին առնչվող իրադարձությունները

ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել Լիբանանում և Սիրիայում փեյջերների պայթյուններին առնչվող իրադարձությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել, հայտնում է Reuters-ը։ «Հազարավոր մարդկանց վրա միաժամանակ հարձակվելը, առանց իմանալու՝ ում ձեռեքին են այդ սարքերը կամ որտեղ են դրանք, խախտում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և, հնարավոր է, միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասված է Թյուրքի հայտարարության մեջ: «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և…

Կարդալ ավելին

Լուսնի հեռավոր կողմից բերված հողը զարմացրել է գիտնականներին

Լուսնի հեռավոր կողմից բերված հողը զարմացրել է գիտնականներին

18 սեպտեմբերի, 2024  20:03 Այսօր առաջին նախնական տեղեկություն է հայտնվել Լուսնի հեռավոր կողմից բերված հողի բաղադրության մասին, որը Երկիր է բերել չինական Chang’e-6 զոնդը։ Այն Երկիր է բերել մոտ 2 կգ եզակի նմուշ Լուսնի այն կողմից, որը երբեք տեսանելի չէ մեր մոլորակից։ Հողի վերլուծության վերաբերյալ լիարժեք գիտական ​​հոդվածներ կհայտնվեն մեկ տարի հետո կամ ավելի ուշ, սակայն չինացի գիտնականները կիսվել են նախնական տվյալներով, որոնք զարմացրել են գիտնականներին: Լուսնի հեռավոր կողմի հողը պարզվում է, որ ավելի թուլացած…

Կարդալ ավելին

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը

Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել և արդիականացնել իր մասնաճյուղային ցանցը: Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23 փողոց, 107 հասցեում, իր հյուրընկալ դռներն է բացել Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը: Վերաբրենդավորված մասնաճյուղում աշխատելու են սպասարկման բարձրակարգ ստանդարտներով` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում: Ամիօ բանկն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, աշխատում է նաև մասնաճյուղերի պատշաճ վերազինման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ստեղծելով սպասարկման հարմարավետ պայմաններ: «Արտաշատ» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով և սպասարկման նորարարական լուծումներով: Մեր բանկում քեզ…

Կարդալ ավելին

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ. ՍԱՏՄ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ. ՍԱՏՄ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։ Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով…

Կարդալ ավելին
1 66 67 68 69 70 567