Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։ Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։ Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի…
Կարդալ ավելինԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն(Տեսանյութ)
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի, սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, արտադրամասում առկա տակդիրներից մեկը…
Կարդալ ավելինԱմիօ Բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
Մեքենա գնելը կարևոր քայլ է, և Ամիօ բանկը կօգնի, որ այդ քայլը կատարես վստահությամբ։ Հենց այս պատճառով բանկն առաջարկում է ավտովարկ՝ պարզ և հասանելի՝ առանց ավելորդ բարդությունների։ Բանկը տրամադրում է վարկեր ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` Կանխավճար` սկսած 10%-ից Տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -18,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ Կանխավճար` սկսած 20%-ից Տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-19.3%) Եթե կանխավճարդ 50% և…
Կարդալ ավելինԱմուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները. Լիդիան Արմենիա
«Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար»: Այս մասին հայտնում են Լիդիան Արմենիա ընկերությունից։ «Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի…
Կարդալ ավելինԻսրայելի նպատակը Գազան օկուպացնելը չէ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ խոր հիասթափություն հայտնելով Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու նրա որոշման կապակցությամբ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ «Հրեա ժողովրդի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի Հոլոքոստից ի վեր ամենադաժան հարձակումն իրականացրած ահաբեկչական խմբավորման դեմ Իսրայելի արդար պատերազմն աջակցելու փոխարեն, Գերմանիան իրականում խրախուսում է ահաբեկչությունը՝ Իսրայելին զենքի էմբարգո սահմանելով։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի նպատակը Գազայի օկուպացիան չէ, այլ այն ՀԱՄԱՍ-ից ազատագրելը և այնտեղ խաղաղ կառավարության ձևավորման համար պայմաններ ստեղծելը»,-…
Կարդալ ավելին5% քեշբեք՝ արտերկրում կատարած վճարումների համար
Գնում ես արտերկիր նոր արկածների հետևի՞ց՝ մի՛ մոռացիր նախ դառնալ Ամիօ բանկի քարտապան։ Պատկերացրո՛ւ, որ Փարիզում խմածդ էսպրեսոյի, Կիպրոսում գնածդ հուշանվերների, կամ Հռոմում պատվիրածդ պաստայի համար վճարածդ գումարի մի մասը հետ կստանաս՝ քո Ամիօ քարտին։ Ի դեպ, ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ տեսակի քարտ կբացես։ Կարող ես նույնիսկ AMIO Mobile հավելվածի միջոցով դառնալ բանկի հաճախորդ՝ օնլայն գրանցմամբ և բացել թվային քարտ՝ անվճար, անգամ առանց տարեկան սպասարկման վճարի։ Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր Ամիօ…
Կարդալ ավելինՆիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած(Տեսանյութ)
Նիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած / Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Ըստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: «Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել…
Կարդալ ավելինՀաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 50 տեղ: ՀՀ կրթության,…
Կարդալ ավելին









