Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների

Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների

Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի՝ վկայականը նա ձեռք է բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։ Հաջորդ դեպքը…

Կարդալ ավելին

Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների…

Կարդալ ավելին

Շնորհակալություն են հայտնում Ալիևին, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները․ Գևորգ Սուջյան

Շնորհակալություն են հայտնում Ալիևին, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները․ Գևորգ Սուջյան

  Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանը գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն․ ինչ անում ես՝ ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:    

Կարդալ ավելին

Սննդի դերը. ինչն է բարձրացնում և նվազեցնում ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը

Սննդի դերը. ինչն է բարձրացնում և նվազեցնում ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը

Գիտնականների նոր տվյալները փաստում են, որ սննդակարգը կարող է ազդել ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա։ Չնայած գոյություն չունեն «հրաշագործ» մթերքներ, որոնք լիովին կպաշտպանեն այս հիվանդությունից, գրում է Medical Xpress-ը։ Ըստ Keck Medicine of USC-ի վիրաբույժ Շերոն Շիրագայի, թեև գենետիկան մնում է հիմնական գործոնը, որոշակի մթերքների ընտրությունն ու ճիշտ սննդակարգը ժամանակի ընթացքում կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել վերամշակված և պահածոյացված մթերքների օգտագործումը։ Դրանք սովորաբար մեծ քանակությամբ շաքար, աղ, վնասակար նիտրիտներ…

Կարդալ ավելին

Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան. Սպուտնիկ Արմենիա

Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան. Սպուտնիկ Արմենիա

  Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։ «Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։ Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն…

Կարդալ ավելին

Մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը

Մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը

Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։ Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։ Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել…

Կարդալ ավելին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ`  մշակութային 10 անվանակարգերում

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը: Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում` Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝  քանդակագործություն  պար…

Կարդալ ավելին

Թուրքիան խոսքով արգելում, գործով շարունակում է ապահովել ադրբեջանական նավթի տարանցումն Իսրայել. Reuters

Թուրքիան խոսքով արգելում, գործով շարունակում է ապահովել ադրբեջանական նավթի տարանցումն Իսրայել. Reuters

Ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել թուրքական Ջեյհան նավահանգստից  2025թ. հասել է եռամյա առավելագույնին, տեղեկացրել է Reuters-ը։ Թուրքիան 2024թ. նոյեմբերին հայտնել էր, որ Ջեյհանի խողովակաշարն օգտագործող արտահանողները «հարգում են Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու իր որոշումը», եւ նավթը չի տեղափոխվում Իսրայել։ Չնայած դրան՝ ադրբեջանական նավթի ներմուծումը Ջեյհանից Իսրայել ավելացել է 31 տոկոսով՝ տարեկան կտրվածքով, եւ հասել է օրական 94 հազար բարելի 2025թ., սա ամենաբարձր ցուցանիշն է 2022-ից ի վեր, ինչն էլ ավելի է խորացրել Իսրայելի կտրվելը Ռուսաստանից՝ երկիր նավթի…

Կարդալ ավելին

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան

Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշմանը և դրա վերաբերյալ կառավարության հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը: Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք…

Կարդալ ավելին

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

Առաջին անգամ Հայաստանում Հունվարի 31-ից` շոու, որը նոր սահմանումներ է տալիս ժամանակակից կրկեսի հասկացությանը։ XTREME-ը ադրենալինի, կրակի, արագության և մարդկային հնարավորությունների իրական պայթյուն է։ Մեկ բեմում՝ աշխարհի կրկեսային արվեստի ամենավտանգավոր և ամենապահանջված ժանրերը։ Ծրագրում՝ • 🏍 Մոտո-գունդ — հսկայական մետաղական գունդ, որտեղ մոտոցիկլիստները կատարում են հնարքներ հնարավորի եզրին •  Մահվան անիվ — բացարձակ էքստրիմ առանց ապահովագրության •  Կրակ, արագություն, բարձրություն և ռիսկ •  Ժամանակակից բեմադրություն, հզոր լուսային լուծումներ և կինեմատոգրաֆիկ էֆեկտներ Սա պարզապես կրկես չէ․…

Կարդալ ավելին
1 27 28 29 30 31 825