ԿԱՍԱՑՎԵԼ Է «ԱՐՄԱՎԻՐ ԳԱՐԴԵՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԱՑՎԵԼ Է «ԱՐՄԱՎԻՐ ԳԱՐԴԵՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։ Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ – սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը, – չի եղել հանդերձարան անձնակազմի համար, – պատերը չեն եղել մաքրվող…

Կարդալ ավելին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի մասնակցությունը Պեկինում կայացած Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի մասնակցությունը Պեկինում կայացած Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ «Միջազգային ինտեգրումը  հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: Մենք հանձնառու ենք խորացնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր գիտելիքներով և սովորել ուրիշներից: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի մրցունակ, արդար և դիմացկուն շուկաներ, որոնք կբավարարեն այսօրվա և վաղվա պահանջներին։ Միասին մենք ոչ միայն պարզապես վերահսկում ենք, որպեսզի շուկայում կանոնները պահպանվեն, այլև ձևավորում ենք տնտեսության ապագան»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։ Այցի շրջանակներում ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական ադմինստրացիայի նախարար Լուո Վընի միջև տեղի է ունեցել ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրված օրինակների փոխանակում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում:

Կարդալ ավելին

ՌԴ ԾԱՂԻԿ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏՐՎԵԼ ԵՎՍ 11 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՌԴ ԾԱՂԻԿ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏՐՎԵԼ ԵՎՍ 11 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր:    Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ երկիր: Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։ Հիշեցնում ենք, որ, համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի…

Կարդալ ավելին

ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ

ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ

«ԿՅԱՆՔ» Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», — նշում է Վահագ Ռաշը։  Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան…

Կարդալ ավելին

Մամուլի հաղորդագրություն․288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Մամուլի հաղորդագրություն․288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

                Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ»  և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ  ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է  գերիշխող դիրքի չարաշահման։ Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` ü  դադարեցնել  չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, ü  2024 թվականի նոյեմբերի…

Կարդալ ավելին

ՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

                          ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա):   Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:   Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի…

Կարդալ ավելին

Որպես անհետ կորած որոնվում է Գալուստ Երոյանը

Որպես անհետ կորած որոնվում է Գալուստ Երոյանը

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Գալուստ Երոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը Կուբայում լույս տեսնող «Universidad y Sociedad» ամսագրին

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը Կուբայում լույս տեսնող «Universidad y Sociedad» ամսագրին

Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝ Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518…

Կարդալ ավելին

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով…

Կարդալ ավելին
1 80 81 82 83 84 826