Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների շրջանակներում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի յոթ և Թուրքիայի չորս ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Պորտալը գրում է, որ ցուցակում ներառված է երրորդ երկրների 11 ընկերություն՝ յոթը՝ Չինաստանում, այդ թվում՝ երեքը՝ Հոնկոնգում, չորսը՝ Թուրքիայում։
Կարդալ ավելին«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Սամվել Կարապետյանի պաստառները հեռացնելու համար
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք DataLex-ից: Հիմնադրամը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում տեղակայված և սեփականության իրավունքով «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 հատ պաստառների ապամոնտաժման, մասնավորապես, պաստառները տեղադրման վայրից հանելու /պոկելու/, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողությունները և վերացնել հետևանքները: Դատարանը գործ է ստացել երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, սննդամթերքի հետ անմիջական շփման…
Կարդալ ավելինAmio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից
Մեծ հետաքրքրություն, ակտիվ մասնակցություն, արդյունավետ համագործակցություններ և դիմորդների կրկնակի աճ. այսպես կարելի է բնութագրել Amio Era-ի առաջին փուլը։ Հուլիսի 16-ից մեկնարկում է Amio Era-ի երկրորդ փուլը: Այն նոր փորձություն է, և հաջողության հասնելու համար շատ կարևոր է ճիշտ պատրաստվել։ Այդ իսկ պատճառով, ծրագրի գործընկեր «Դասավանդի´ր, Հայաստան» կազմակերպության փորձագետները, տարիների փորձ ունենալով երիտասարդների հետ աշխատանքում, կարևոր խորհուրդներ են տալիս առաջին փուլը հաղթահարած և երկրորդ փուլ անցած ուսանողներին։ Փորձագետների խորհուրդը ուսանողներին մոտիվացիոն նամակ գրելու և հարցազրույցին տպավորիչ…
Կարդալ ավելինՈրոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև…
Կարդալ ավելին«ԱՐԱ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիք մարզ, Լճաշեն համայնք) և արձանագրել, որ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են: Սակայն, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է մասնակի, քանի որ ապրանքատեսակների նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ռեժան» ապրանքատեսակը՝ ՄԱՖԱՄնՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ …
Կարդալ ավելինՀատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները(Տեսանյութ)
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել…
Կարդալ ավելինՀարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին(Տեսանյութ)
Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։
Կարդալ ավելինՎայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը
Հանգստի գնալիս կարևոր է ոչ միայն ուղղությունը, այլև ուղեկիցները։ Amio Visa Infinite քարտը ավելին է, քան ուղեկիցը։ Այն ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու սիրում են վայելել ճամփորդության յուրաքանչյուր պահը։ Ճամփորդություն, որտեղ յուրաքանչուր քայլ ուղեկցվում է արտոնություններով՝ Անսահմանափակ մուտք դեպի օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում անցակետերն առանց հերթերի անցնելու համար, Ուղեբեռի անվճար փաթեթավորում՝ հավելյալ ապահովության համար, Զեղչ` ավտոմեքենաների վարձակալման համար։ Amio Visa Infinite-ը տալիս է վստահություն, որ ճանապարհորդության յուրաքանչյուր պահ…
Կարդալ ավելինՀաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը
ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարեփոխումը և արդյունավետության բարձրացումը հանդիսանում են նաև տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման: «Այդ նպատակով է, որ նախորդ տարի ընդունվեց ոլորտի…
Կարդալ ավելին









