Կենդանիների արտահանման դեպքում անհրաժեշտ են պահպանել սահմանված պահանջները.ՍԱՏՄ

Կենդանիների արտահանման դեպքում անհրաժեշտ են պահպանել սահմանված պահանջները.ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել՝ Հարգելի տնտեսավարողներ   Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:   Այսպես՝ Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային Միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության Մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։ ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ…

Կարդալ ավելին

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

Վարորդական վկայական ստանալու գործընթացում կներդրվեն արագացված ծառայություններ, կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական ռեգիստր, կհանվի ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ ✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի…

Կարդալ ավելին

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, որն առանցքային նշանակություն ունի սպորտում գրանցվող հաջողությունների և դրանց շարունակականության համար, և այս ուղղությամբ աշխատանքի կարևոր մաս է մարզադպրոցների, մարզիչների…

Կարդալ ավելին

Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

   ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ իրականացնելու որոշումը: Ներկայացնելով փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2021 թվականին մեկնարկած գործընթացի շրջանակում յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է գործընթացի վերլուծության, ինչպես նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր փոփոխությամբ հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզեցման կարիք ունեին։ Մասնավորապես՝ ատեստավորման ընթացքում առաջացող տեխնիկական բնույթի խնդիրները տեղում քննելու հնարավորություն է սահմանվել: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս…

Կարդալ ավելին

պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ.տվյալներ է հրապարակել կոմիտեն

պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ.տվյալներ է հրապարակել կոմիտեն

  2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։ Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։ Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Կարդալ ավելին

Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Լռության կանոնները չպահպանելու համար մի շարք ակումբների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես, լռության կանոնները չպահպանելու համար: Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ:    

Կարդալ ավելին
1 116 117 118 119 120 827