Ամիօ բանկը, իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում, հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը՝ CSI (Customer Satisfaction Index): CSI-ը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առանձին ծառայությունների արդյունավետությունը, այլև ձևավորել ամբողջական պատկեր բանկի և հաճախորդի միջև հարաբերությունների մասին։ Այս ցուցանիշը ձևավորվում է մի քանի կարևոր չափորոշիչների հիման վրա՝ սպասարկման որակ և արագություն, գնային քաղաքականություն, սպասելիքների իրականացում, և մի շարք այլ գործոններ։ Ամիօ բանկի CSI ցուցանիշը տատանվում է 8.59-ից 8.62-ի միջակայքում (10 բալային համակարգ),…
Կարդալ ավելին2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով․ ՆԳ նախարար
Այսօր Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ընթացիկ տարվա տվյալները նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի, ինչը նախորդ…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը
Նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սա ԿԲ դրամագիտական շրջագայության 15-րդ կանգառն է, իսկ Սյունիքի մարզում՝ երրորդը՝ Կապանից և Սիսիանից հետո։ Ցուցադրությունը բաց կլինի նոյեմբերի 1-ից 9-ը։ Այն նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։ Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը
Ամիօ բանկը իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը: NPS-ը (Net Promoter Score) հաճախորդների լոյալությունը չափող միջազգային ցուցանիշ է։ Այն հիմնված է մեկ պարզ հարցի վրա․ «Որքանո՞վ խորհուրդ կտաք Ամիօ բանկը ձեր ընկերներին, ծանոթներին և մտերիմներին»։ NPS-ի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ՝ ինչն է արդյունավետ գործում, որտեղ կան բարելավման հնարավորություններ, ինչպես կարելի է կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։ Այս ցուցանիշը Ամիօ բանկի համար հատկապես կարևոր է,…
Կարդալ ավելինՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա: Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվեն ծրագրի մանրամասները: Բանախոսներն են՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը, խորեոգրաֆներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան, Կադեր Ատուն: Միջոցառման կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն են…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահե Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/15) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտախանվող նյութերից։ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կարդալ ավելինԻսահակյանի ծննդյան 150-ամյակը խորհրդանշական հնարավորություն է վերաիմաստավորելու դասական գրական ժառանգությունը. Ալֆրեդ Քոչարյան
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկը
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին…
Կարդալ ավելինՄինչև 72.4% ճանաչելիություն 2 տարում․ ինչպես Ամիօն դարձավ ճանաչված բրենդ
Ամիօ բանկը հրապարակել է բրենդի ճանաչելիության՝ Brand Awareness-ի ցուցանիշը։ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը արդեն 72.4% է։ Սա կարևոր ցուցանիշ է Ամիօի համար, քանզի ցույց է տալիս, որ նոր բրենդի կերպարն արդեն ճանաչելի և ընդունված է լայն հանրության շրջանում։ Այս աճը պարզապես թվերի մասին չէ․ այն պատմություն է ընկերության և վստահության մասին։ Ամիօն ոչ թե պարզապես բանկ է, այլ ընկեր, որը խոսում է հասկանալի և ջերմ լեզվով։ Բանկի արշավները՝ «Քեզ ինչքա՞ն փող ա…
Կարդալ ավելին









