«Լավագույն Հարսանիք» 2025 -ի լավագույն ընկերությունները մրցանակների արժանացան «Լավագույն Հարսանիք» 2025 խորագրով փառատոն մրցանակաբաշխությունը, որը Էյ Էյ Դի Փրոջեքթ -ը կազմակերպում է արդեն 3-րդ անգամ, այս տարի մեկնարկեց ամենահյուրընկալ Գյումրի քաղաքում։ Նախաձեռնության նպատակն է, Հայաստանը դարձնել հարսանեկան արարողությունների անցկացման եզակի ուղղություն և օգնել առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերին՝ իրազեկվելու հարսանեկան հանդիսությունների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերությունների ներուժին ու առաջարկին․ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել հարսանեկան արարողությունների համար գրավիչ երկիր՝ հաշվի առնելով երկրի նպաստավոր գործոնները՝ հրաշք բնությունը, աշխարհագրական…
Կարդալ ավելինՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ըստ փորձաքննության արդյունքների․ «Կաթի սերուցք 50%» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «S.aureus», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։…
Կարդալ ավելինՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները Գոլդեն Գոութ ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։ Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
Կարդալ ավելինԱմիրչիկ՝ առաջին մենահամերգը Երևանում
Ամիրչիկ՝ առաջին մենահամերգը Երևանում Սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Սպարտակի մարզադաշտում՝ Երևանը կհյուրընկալի միլոնավոր սրտեր նվաճած, երիտասարդության սիրելի արտիստին՝ Ամիրչիկին։ Ծագող աստղ, բազմաթիվ հիթերի հեղինակ և կատարող, վիդեոբլոգեր, որի երգերը լսում են, սիրահարվում են ու բազմալեզու թարգմանություններով երգում ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից մինչև Ասիա։ Պլատինե սկավառակի արժանացած «Эта любовь» և այլ սիրված երգեր, որոնք արդեն դարձել են տարբեր սերունդների սիրելի հիթեր։ Հզոր ու հուզիչ ձայն, որը հաճախ համեմատում են լեգենդար Յուրի Շատունովի հետ։ Սեպտեմբերի 20 …
Կարդալ ավելինՇահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ամիօ բանկը միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում և այլն։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ: Մինչև 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ։ Իսկ մինչև 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր: Վարկերը…
Կարդալ ավելինՊետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։ Վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ…
Կարդալ ավելինՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության է հանձնվել «Կուտ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ կաթնային պլոմբիրի համով» պաղպաղակի նմուշը, որում որևէ խախտում չի հայտնաբերվել (ք․ Երևան, փ․ Հ․ Հովհաննիսյան): «Կուտ» ՍՊԸ-ի պաղպաղակը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելին«Երևանի գիշերները» Համերգաշար Երևանի այգիներում ՊՐԵՍՌԵԼԻԶ
«Երևանի գիշերները» Համերգաշար Երևանի այգիներում ՊՐԵՍՌԵԼԻԶ «Երևանի գիշերները» – դասական երաժշտական համերգաշար Երևանի այգիներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։ Նպատակ Նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։ Ծրագիր Համերգային երեկոների ընթացքում կհնչեն…
Կարդալ ավելինԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 քաղաքացի՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Արագ ձեռնարկված վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ: ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ,…
Կարդալ ավելինՊուտինը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ
Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Ավելի վաղ Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։
Կարդալ ավելին









