TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։ Նորահայտ գործիչը դժգոհել է,…
Կարդալ ավելինՀրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը: Նախնական թիվը՝ 2 միլիոն 489 հազար 31 է: Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի կունենա հերթական խորհրդարանական ընտրություններ:
Կարդալ ավելինԵվրոպան հայտարարել է, որ Թրամփի նվագի տակ չի պարելու. Bild
Ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ փետրվարի 13-15-ը հավաքվել են Մյունխենում՝ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովին, և շատերը կոշտ ուղերձներ են հղել միմյանց, ասված է Bild-ի վերլուծության մեջ։ ԱՄՆ-ի ուղերձը Եվրոպային. Գործընկերությո՞ւն։ Այո՛, սակայն Թրամփի կանոններով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ելույթում ավելի մեղմ տոն է ընդունել, քան փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի նախորդ տարվա ելույթը։ Սակայն ուղերձը նույնն էր. ԱՄՆ-ը կարծում է, որ Արևմուտքը սխալ ճանապարհի վրա է։ Մասնավորապես՝ ազատ առևտրի, զանգվածային միգրացիայի և կլիմայական քաղաքականության հարցերում։ Ռուբիոն հայտարարել…
Կարդալ ավելինՄեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ
Փետրվարի 16-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ։ Այցն իրականացվում է Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցում են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։ Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի կազմակերպմանը, թափառող շների հետ…
Կարդալ ավելինՀայաստանը հաջողությամբ ներկայացել է Wine Paris 2026 միջազգային ցուցահանդեսին
Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցել և հաջողությամբ ներկայացել է Wine Paris միջազգային ցուցահանդեսին՝ գինու և ոգելից խմիչքների ոլորտի ամենաազդեցիկ համաշխարհային միջոցառումներից մեկին։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում՝ Paris Expo Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում, փետրվարի 9-11-ը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն ազգային միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինեգործական մշակույթը միջազգային հարթակում, որին մասնակցել են բազմաթիվ արտադրողներ, ներմուծողներ, սոմելյեներ, գնորդներ և ոլորտի առաջատարներ աշխարհի տարբեր…
Կարդալ ավելինԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ տարբեր մարզերում հիմնվել են երիտասարդական կենտրոններ: Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում գործող ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կենտրոններում տեղի կունենան տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումներն ընդգրկում են հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ, հայկական մանրանկարչության նկարազարդման վարպետության դասեր, խաղեր, խմբային աշխատանքներ, ինտերակտիվ առաջադրանքներ, գրքերի նվիրատվություններ և փոխանակումներ, ֆիլմերի դիտումներ, մրցույթներ, գրքերի քննարկումներ,…
Կարդալ ավելինՆկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում
Նկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը նկարում է, ստեղծում է հավաքածուներ՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով համամարդկային արժեքների վրա: Նկարչուհու գործերի հիմքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։ Հարությունյանի վերջին հավաքածուն հունվարի 31-ին ներկայացվել է Նյու Յորքում՝ Park Avenu Manhattаn-ում կազմակերպված Unique Fashion Show-ի շրջանակում։ Հավաքածուն մեծ հաջողություն է գրանցել։ Ցուցադրությանը ներկա մասնագետներն ու ոլորտի այլ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը
ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների համար: Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվել է…
Կարդալ ավելինԴուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը ռեկորդ է սահմանում երրորդ տարին անընդմեջ. քաղաքը 2025 թվականին ընդունել է 19.59 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) տվյալներով՝ 2025 թվականին էմիրությունը ընդունել է 19.59 միլիոն միջազգային զբոսաշրջիկի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (18.72 միլիոն): Սա երրորդ տարին անընդմեջ է, որ Դուբայը գրանցել է զբոսաշրջիկների ժամանման պատմական բարձր ցուցանիշ՝ ռազմավարական գործընկերությունների, գլոբալ մարքեթինգային արշավների և խոշոր միջոցառումների շնորհիվ: Տարին գագաթնակետին հասավ դեկտեմբերին. մեկ օրացուցային ամսվա ընթացքում առաջին անգամ քաղաքը դիմավորեց ավելի քան 2 միլիոն այցելուի՝ ամուր հիմք դնելով 2026 թվականի զբոսաշրջության աճի համար:
Կարդալ ավելին«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով
Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: «Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026 թ. հունիսի 1-30-ը:…
Կարդալ ավելին









