ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ տանի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Լավ ա անում Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրար դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնվել են Փաշինյանի հետ ու այսօր ձայն չեն հանում հազար տեսակի պատճառով, դրա համար կարողանում է ծրարներից խոսել։ 20-ականներին բոլշևիկներն աղանդավորական շարժում են սարքում, որպեսզի եկեղեցին մաքրեն ու…
Կարդալ ավելինՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։ «Վազ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։ Ի դեպ, մի…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼԵՆ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 9) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ՝ խոհանոցի և սննդի արտադրական տարածքում, որտեղ իրականացվում է մսեղիքի կտրատում և ջլատում, պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում, ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին առկա է անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու վտանգ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էլեն» ՍՊ ընկերության հանրային սննդի…
Կարդալ ավելինԱյս համերգը արվեստական վերադարձ է, մշակութային հանդիպում և անձնական պահ՝ հայ հանդիսատեսի հետ.Արվեստագետ
Հակոբը ֆրանսահայ երգիչ և երաժիշտ է, ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, որտեղ էլ ձևավորվել է նրա արվեստական ինքնությունը։ Նրա ուղին կառուցվել է ֆրանսիական երգի, բեմի և կենդանի երաժշտության շուրջ՝ միաժամանակ պահպանելով խոր կապը իր հայկական արմատների հետ։ Լայն հանրությանը Հակոբը հայտնի դարձավ «Prodiges» և «The Voice France» հեռուստածրագրերի միջոցով, սակայն նրա կարիերան վաղուց շարունակվում է հեռուստատեսությունից դուրս՝ աշխարհի տարբեր բեմերում։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ միջազգային մյուզիքլների և երաժշտական ներկայացումների՝ հանդես գալով Եվրոպայում,…
Կարդալ ավելինՀայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին
Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան): Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում: Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ…
Կարդալ ավելինՔննարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմի ավելացմանն առնչվող նախաձեռնությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ: «Դա մեր միջազգային գործընկերների դիտարկմամբ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու…
Կարդալ ավելինՕրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կրճատել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը
Առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Տիգրան Դադունցը հայտնել է՝ որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով:…
Կարդալ ավելինԲացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով.
Նախարարությունից տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։ Կից լուսանկարով ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը:
Կարդալ ավելինԼոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունը
Հունվարի 5-ի երեկոյան Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են երկու հեռուստացույց։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։ Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 և 37 տարեկան երկու տղամարդիկ։…
Կարդալ ավելին2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների
2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների: 2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ…
Կարդալ ավելին








