2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը․ թվարկվում են աշխատանքային պայմանագրի այն պայմանները, որոնք պետք է մուտքագրվեն համակարգ։ Ըստ այդմ, համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա…
Կարդալ ավելինՀունվար–նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս. Շինարարությունն աճել է 20.1%–ով
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 %-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Մասնավորապես, հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։ Գնաճը կազմել է 3,3 տոկոս։ Նշենք, որ նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ տտնտեսական ակտիվության ցուցանիշը…
Կարդալ ավելինԽոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը խոշոր եղջերավոր անասունների մսի, խոզի մսի, ընտանի թռչունների մսի և կաթնային շիճուկի ներմուծման քվոտայի մասին է։ Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստան ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանված դրույթներին համապատասխան։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2026–ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին…
Կարդալ ավելինԿառավարությունը ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանեց
Հայաստանի Հանրապետության տարածքից ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա վեց ամիս ժամկետով արտահանման արգելք կսահմանվի։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ դեկտեմբերի 25–ի նիստում։ Հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն…
Կարդալ ավելին6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի, ձեթի արտահանումը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց։ Ըստ այդմ, 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի նկատմամբ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Նշենք, որ այս տարվա հունիսին արդեն իսկ 6 ամսով…
Կարդալ ավելինՈչ բոլոր քաղաքացիները 2026–ին անկանխիկ առևտրի դեպքում 2% հետվճար կստանան. Ի՞նչ պայման է դրել պետությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։ Այն ենթադրում է, որ քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կարող են ստանալ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ սա վերաբերվում է միայն ԱՐՔԱ համակարգում ներառված քարտերին։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի ստվար մասը հետվճար ստանալու հնարավորությունից զրկված կլինի։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է,…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։ ««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը: Հայաստանը…
Կարդալ ավելինԱդրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից. ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քարիմլին haqqin.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մոտ ապագայում կարող է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրը։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս նախ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանից այլ երկրներ արտահանման ընդհանուր կառուցվածքը։ «Հայկական արտահանման մեծ մասը՝ մոտավորապես 60-65%-ը, կազմում են թանկարժեք քարերն և մետաղները, դրանց թվում՝ ոսկին, արծաթը և այլն։ Բայց եթե մենք դա գնենք, ի՞նչ պետք է դա անենք։ Բնականաբար, մեզ…
Կարդալ ավելինԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին ոստիկանություն է դիմել ՀՀ հայտնի վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը և հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ «WhatsApp» հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ, որպեսզի կարգավորվեն վերջինիս՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապնվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։ Արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ և հայտնել, որ բանկերից 1 մլն…
Կարդալ ավելինԱմիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից
Ամիօ բանկը ներկայացնում է Ամիօ փաթեթներ պրոդուկտը։ Սա լուծում է յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից բանկային ծառայություններից օգտվում եք ամեն օր, թե միայն անհրաժեշտ պահին։ Փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր ու հաշիվներ, ճամփորդական արտոնություններ, արտահերթ սպասարկում, բարձր տոկոսադրույքով ավանդներ, ցածր տոկոսադրույքով վարկեր և շատ ավելին։ Active, Pro, Exclusive․ երեք փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս ընտրել հենց Ձեզ հարմար բանկային լուծումը՝ ըստ Ձեր կենսակերպի ու ֆինանսական պահանջների։ Active․ այն…
Կարդալ ավելին









