Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անելիքներն էին, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վեաբերյալ հարցերը: Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքը՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու մասնագիտական հանրությանը:…
Կարդալ ավելինԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի և բուժաշխատողների իրավունքների ապահովման վերաբերյալ
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման համար առաջարկելով մշակել և իրացնել առողջապահության ոլորտում անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն, որով կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական վիճակից։ Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն ունի առողջության պահպանման իրավունքի երշխավորման տեսանկյունից: Այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՄԻՊ աշխատակազմ պարբերաբար ահազանգեր են ներկայացվում այն մասին, որ համակարգի գործարկումը հանգեցրել է այնպիսի իրավիճակների,…
Կարդալ ավելինՀանդիպում Ղազախստանի դեսպանի հետ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար: Կողմերը բարձր են գնահատել նախընթաց տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ որպես…
Կարդալ ավելինՀունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6 տոկոսով. Գնաճը 3.8 տոկոս է
2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. – շինարարություն՝ 18.7%, – արդյունաբերություն՝ 10.6%, – ծառայություններ՝ 7.4%, – առևտրի շրջանառություն՝ 0.7%։ 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով: Դիտարկվող…
Կարդալ ավելինԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»
ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։ Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ…
Կարդալ ավելինԿառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: Այս մասին հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է…
Կարդալ ավելինՈչնչացվել է վտանգավոր սննդամթերք` 1728 շիշ ժամկետանց գարեջուր. ՍԱՏՄ (տեսանյութ)
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։ Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։…
Կարդալ ավելինԳործարկվելու է ազդարարման շչակ
Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը
Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։ Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։ Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել…
Կարդալ ավելին









