2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. – շինարարություն՝ 18.7%, – արդյունաբերություն՝ 10.6%, – ծառայություններ՝ 7.4%, – առևտրի շրջանառություն՝ 0.7%։ 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով: Դիտարկվող…
Կարդալ ավելինԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»
ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։ Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ…
Կարդալ ավելինԿառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: Այս մասին հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է…
Կարդալ ավելինՈչնչացվել է վտանգավոր սննդամթերք` 1728 շիշ ժամկետանց գարեջուր. ՍԱՏՄ (տեսանյութ)
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։ Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։…
Կարդալ ավելինԳործարկվելու է ազդարարման շչակ
Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը
Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։ Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։ Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել…
Կարդալ ավելինՑածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում
AMIO Mobile հավելվածի միջոցով այժմ կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։ AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք՝ տարեկան անվանական 15% -18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08% – 19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ Ժամկետ՝ 12-60 ամիս Արագ և հարմար գործընթաց Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, գումարը անմիջապես հասանելի է դառնում հաշվին: Օնլայն վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր…
Կարդալ ավելինՀայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին…
Կարդալ ավելինՆախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը
ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր ներշնչումներ: Նա ընդգծել է՝ տարեդարձը և մյուս կարևոր առիթները հնարավորություն են գնահատելու սիրված երգչուհու արվեստն ու ստեղծագործությունները. «Շնորհակալություն ենք հայտում Ձեզ…
Կարդալ ավելին









