Հայաստանը ցանկանում է խստացնել վերահսկողությունը Սեւանա լճում իշխանի որսի նկատմամբ

Հայաստանը ցանկանում է խստացնել վերահսկողությունը Սեւանա լճում իշխանի որսի նկատմամբ

Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը Սեւանա լճում իշխանի (Սեւանի իշխան) որսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը։ Նրա խոսքով, որսի տարեկան ծավալներն այսուհետ կորոշվեն ձկան պաշարների պարբերական գնահատումների հիման վրա։ Դրանք, իրենց հերթին, կանցկացվեն տարին երկու անգամ՝ նոյեմբերին և հունիսին։ «Ձկան որսի…

Կարդալ ավելին

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը(Տեսանյութ)

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՔՈԳՎ բացահայտումը(Տեսանյութ)

  Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու…

Կարդալ ավելին

Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը կստանա 200 մլն դոլարի վարկ

Հայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից՝ շուրջ 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով։ Նրա խոսքով՝ այս ներդրումային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին։ Նախատեսվում…

Կարդալ ավելին

Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

ԱՄՆ մի շարք առաջատար բժշկական համալսարանների գիտնականներն առաջարկել են գանգուղեղային վնասվածքը համարել քրոնիկական վիճակ ողջ կյանքում պահպանվող հետեւանքների պատճառով։ Այս մասին հետազոտողները հայտնել են Journal of Neurotrauma-ում (JN)։ Մեկնաբանության հեղինակների խոսքով՝ գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) պահանջում են ոչ թե կարճատեւ դիտարկումներ, այլ առողջության մշտական հսկողություն, ինչպես դիաբետի, ասթմայի, դեպրեսիայի եւ սրտային անբավարարության դեպքերում։ Գիտնականները բացատրել են, որ առողջապահության համակարգերի ռազմավարությունները հիմնականում հիմնվում են վնասվածքի սուր փուլի դեմ տարվող աշխատանքի վրա, որը սովորաբար տեւում է վնասվելուց հետո…

Կարդալ ավելին

ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչները)՝ պաշտոնավարման վեցերորդ տարում, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք, Քննչական կոմիտեում…

Կարդալ ավելին

Իրազեկում ՆԳՆ

Իրազեկում ՆԳՆ

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ ՄՔԾ Եղվարդի բաժինը վերաբացվում է ք․ Եղվարդ, Շիրակի 2 հասցեում։ Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ հասցեում»։ Հարգանքով՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։ Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն,…

Կարդալ ավելին

Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը

Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Երևան մոլում կգործի բանկի ժամանակավոր տաղավարը, որտեղ հասանելի կլինեն հետևյալ գործառույթները՝ Վարկային հայտերի ընդունում Մոբայլ բանկինգի ակտիվացման դիմումի ընդունում SMS ծառայության ակտիվացման դիմումի ընդունում Քարտերի բացման դիմումի ընդունում Բանկի կողմից տրամադրվող այլ պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվություն Կգործի նաև հատուկ առաջարկ․ AMIO Visa Gold կամ AMIO Mastercard Gold քարտ ստանալու համար դիմում ներկայացրած հաճախորդներին քարտերը կտրամադրվեն անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդալ ավելին

Հարձակումը հարձակում ա, ոչ մի բանից մի վախեցեք.Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհում ԵԿՄ–ականներին

Հարձակումը հարձակում ա, ոչ մի բանից մի վախեցեք.Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհում ԵԿՄ–ականներին

Մենք միշտ կանգնած ենք մեր բանակի կողքին: Այս մասին ԵԿՄ շենքի մոտ հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ դիմելով ԵԿՄ անդամներին, որոնց հերթական խումբը պատրաստվում է մեկնել դիրքեր: «Մենք մեր գործն ենք անում, սա Սպարապետի թողած ժառանգությունն է: Եթե դիվերսիոն հարձակում լինի, տեղում պետք է կողմնորոշվել: Հարձակումը հարձոկում է, ոչ մի բանից մի վախեցեք: Եթե մարդ կա, որ այդ հոգեբանությունը չունի ունենալ, ընդամենը գալիս է Երկրապահով գնում է, այդպես չի կարող լինել»,-ասաց նա:

Կարդալ ավելին

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ –   արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող  նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան…

Կարդալ ավելին
1 20 21 22 23 24 569