Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 4-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման, խոշտանգման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու զենք-զինամթերք ապօրինի պահելու՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, գույքը վնասելու կամ ոչնչացնելու, ազատությունից ապօրինի…

Կարդալ ավելին

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։ Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին՝ հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի…

Կարդալ ավելին

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում է դեպի ԵՄ գրասենյակ 

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում է դեպի ԵՄ գրասենյակ 

«Դիմադրության» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ:  Նախքան երթը սկսելը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության  հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը

Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր…

Կարդալ ավելին

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրա հայտարարությունում ասվում է. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա…

Կարդալ ավելին

Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել

Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Կարդալ ավելին

Ոսկու արժեքը բարձրացել է

Ոսկու արժեքը բարձրացել է

Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից մի փոքր ավելի, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,4 դոլարով կամ 0,69 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 813,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 1 981 դոլար։

Կարդալ ավելին

Թուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու քարոզարշավը

Թուրքիայի խոշոր քաղաքներում մեկնարկել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու քարոզարշավը

Թուրքիայի խոշոր քաղաքներում «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու մասշտաբային քարոզչություն է սկսել, տեղեկացրել է Aydınlık թերթը։ Կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքի կարծիքով՝ Թուրքիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից դրական կանդրադառնա երկրի տնտեսական ապագայի վրա։ «Հայրենիք» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ներկայացված չէ, այդ կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն կոչ են անում, որպեսզի Թուրքիան սերտորեն համագործակցի եվրասիական տարածքի հետ, ինչպես նաեւ Ղրիմը ռուսական են համարում։ «Դուրս կգանք ՆԱՏՕ-ից» քարոզչությունը, որն սկսել է Vatan կուսակցությունն ամբողջ երկրում,…

Կարդալ ավելին

Գագիկ Ջահանգիրյանը հրաժարական տվեց

Գագիկ Ջահանգիրյանը հրաժարական տվեց

ԲԴԽ մամուլի հարցերով պատասխանատու Լիլիթ Շաբոյանը հայտնում է. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- նշված է ԲԴԽ հաղորդագրությունում: Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/102235

Կարդալ ավելին

Այսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Այսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Այսօրվանից ուժի մեջ է մտավ  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու…

Կարդալ ավելին
1 479 480 481 482 483 573