Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+24, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +26+28, Սևանա լճի ավազանը՝…

Կարդալ ավելին

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ. Տեմպն արագացել է

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ. Տեմպն արագացել է

Հաշվետու ժամանակահատվածում (վերջին մեկ շաբաթում) Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել է 2516 գովազդ, այդ թվում՝ 442 ցանցային, 2074 վահանակ, 96 մեծ տեղեկատվական դաշտով վահանակներ, ինչպես նաև «Եղքաղլույս»-ի և էլեկտրատրանսպորտի հենասյուների վրա ամրացված փոքր տեղեկատվական դաշտով 43 գովազդ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետին։ Միևնույն ժամանակ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժված վահանակների, ցանցերի և մեծ տեղեկատվական դաշտով վահանակների թվաքանակը նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 119-ով։

Կարդալ ավելին

ՄԱԿ. Օգոստոսին ուկրաինացի 184 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԱԿ. Օգոստոսին ուկրաինացի 184 խաղաղ բնակիչ է զոհվել

Օգոստոսին ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 184 ուկրաինացի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ութ երեխա, վիրավորվել՝ 856 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի վերջին զեկույցում։ Ինչպես իր ամփոփագրում նշում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, զոհերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել Ուկրաինայի օրինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում, այսինքն՝ այն տարածքներում, որոնք թիրախավորվում են ռուսական բանակի կողմից։ 184 մահացածներից 10-ը բնակվում էր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում, իսկ 856 վիրավորներից՝ 84-ը։ Օգոստոսյան պատերազմի գրեթե բոլոր զոհերը…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ

Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ

Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով: Կայքում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։

Կարդալ ավելին

Պլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն

Պլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն

Հնդկաստանը աշխարհում առաջատարն է պլաստիկով աղտոտվածության մակարդակով՝ տարեկան արտանետելով մինչև 9,3 միլիոն տոննա պլաստիկ թափոն, որը գրեթե համարժեք է համաշխարհային արտանետումների 25%-ին: Այս մասին ասվում է Nature գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ «Բացարձակ թվով մենք պարզեցինք, որ պլաստիկից աղտոտվածության արտանետումներն ամենաբարձրն են Հարավային Ասիայում, Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում, որտեղ Հնդկաստանն արտանետում է ամենամեծ ծավալը (տարեկան 9,3 միլիոն տոննա), որը համարժեք է պլաստիկի համաշխարհային արտանետումների գրեթե մեկ հինգերորդին», հետազոտության հեղինակները։ Նրանց տվյալներով՝ երկրորդ տեղում Նիգերիան…

Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է. նա վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է նախաձեռնում

Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է. նա վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է նախաձեռնում

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»,- նշել է դեսպանը։ ԵՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ուժեղ ազդանշան…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքել է սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների առկայությունը

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքել է սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների առկայությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների գոյության գաղափարը։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Միրզոյանը, պատասխանելով այլ սկզբունքների առկայության մասին հարցին, վստահեցրեց, որ այլ սկզբունքներ չեն քննարկվում։ «Ես չեմ ուզում առաջ ընկնել և մանրամասներ բացահայտել, որպեսզի չխախտեմ բանակցային էթիկետը, բայց այլ սկզբունքներ չեն քննարկվում»,- վստահեցրեց արտգործնախարարը։

Կարդալ ավելին

Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Երևանը նման համերգ դեռ չի տեսել Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ձեզ սպասվում է անկրկնելի շոու` յուրահատուկ նախագծված հեղինակային բեմ, անթերի հնչողություն, ֆանտաստիկ լուսային էֆեկտներ և ամենակարևորը բարձր, շատ բարձր տրամադրություն։ Շտապեք, տոմսերը խիստ սահմանափակ են։ Տոմսերը կարող եք ձեռք բերել ticketon.am կայքից։ Չարթ Միքս Փրոջեքթ, հետևեք մեր նորություններին։ https://www.instagram.com/chart_mix_project?igsh=MzRlODBiNWFlZA== Ticketon LLC – Buy Tickets Now!

Կարդալ ավելին

Քաղցրաշենում կասեցվել է կաթնամթերքի վերամշակման արտադրամաս

Քաղցրաշենում կասեցվել է կաթնամթերքի վերամշակման արտադրամաս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է  սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը, –     թափոնները , իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների  ու աղբի հավաքման և պահպանման համար…

Կարդալ ավելին

Գազայում պոլիոմիելիտի դեմ ավելի քան 460 հազար երեխա է պատվաստվել. ԶԼՄ-ներ

Գազայում պոլիոմիելիտի դեմ ավելի քան 460 հազար երեխա է պատվաստվել. ԶԼՄ-ներ

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ ավարտել են Գազայի հատվածում պոլիոմիելիտի պատվաստումները 460,000 երեխաների համար՝ էմիրատական օգնության աշխատակիցների մասնակցությամբ արշավի առաջին ութ օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է WAM լրատվական գործակալությունը, պատվաստումներ են իրականացվում 150 բժշկական կենտրոններում, որոնք սպասարկում են ավելի քան 2 հազար մասնագետներ։ Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում բնակվող 640 հազար երեխա պետք է պոլիոմիելիտի պատվաստանյութ ստանա։ Պաղեստինյան անկլավում սեպտեմբերի 1-ին սկսվել է երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու արշավը։ Այն համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի…

Կարդալ ավելին
1 81 82 83 84 85 572