Երկրի արեւելյան սահմանները լիովին անվտանգ են, մենք մշտապես հետեւում ենք սիոնիստների տեղաշարժերին: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին, հաղորդում է Tasnim-ը: «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հյուսիսարեւմտյան կարեւոր եւ ռազմավարական շրջանից Գլխավոր հրամանատարի հրահանգով՝ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ անօրինական սիոնիստական ռեժիմը ներկա է հակամարտության մասնակից երկրներից մեկում եւ մտադիր է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Մենք հայտարարել ենք երկու կարեւոր եւ ռազմավարական պայմանի մասին. առաջին, մենք թույլ չենք տա…
Կարդալ ավելինԹուրքիա
Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: «Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- սոցցանցում գրել է Դենդիասը: Նա գրառմանը կից իր լուսանկարն է հրապարակվել, որ արվել է 2020 թ. հոկտեմբերին Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ:
Կարդալ ավելինԹուրքիա՞ն ու Ադրբեջա՞նն են միջազգային հանրությունը. Էդուարդ Շարմազանով
Պատերազմից առաջ եւ հետո ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս հակապետական, կործանարար իշխանությունների պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մի մասով ասում են` ինչ ցեղասպանություն, մյուս մասով ասում են` ինչ Արցախի կարգավիճակ: Ասում են` Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը պետք է իջեցնենք, ո՞վ է միջազգային հանրությունը, Թուրքիա՞ն ու Ադրբեջա՞նն են միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը նրա կողքին է լինում, ով իր հայրենիքը պահում է»,-ասաց նա: Ժարմազանովի կարծիքով` Փաշինյանը բանակցային…
Կարդալ ավելինՀայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռուստաեթերում խոսել է տարածաշրջանային խնդիրներից, այդ թվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։ Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։ Ադրբեջանի կողմում խնդիր…
Կարդալ ավելինԹուրքիան սոցիալական խնդիրների ճիրաններում. Վերջին ամսում 60 գործադուլ եւ բազմաթիվ բողոքի ակցիաներ
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումների պատճառով գերբարձր գնաճի ու դոլարի նկատմամբ թուրքական արժույթի սրընթաց անկումը Թուրքիայում տնտեսական քաոսային վիճակ ստեղծեց, ինչը հասարակության մեջ բողոքների ու գործադուլների ալիքների հանգեցրեց։ Թուրքիայում տնտեսական ու սոցիալական խնդիրները այն աստիճան սրվեցին, որ խանութներից հաց գնելը դարձավ օրախնդիր։ Դոլարի անդադար քաոտիկ աճը շատ տնտեսավարողների ստիպեց դադարացնել սննդամթերքի ու տեխնիկայի վաճառքը, շատ խանութներ առաջին անհրաժեշտության ապրանքները սկսեցին վաճառել մեկ հատով կամ մեկ կգ–ով։ Թեեւ Պարսից Ծոցի հարուստ արաբական երկրներից…
Կարդալ ավելինՀայաստանում ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ
Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը: Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը: Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել…
Կարդալ ավելինԹուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը. բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ժ.18.54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ. –ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության…
Կարդալ ավելինՀայ-թուրքական բանակցություններ․ որքանո՞վ է իրատեսական հարաբերությունների կարգավորումը
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրն ու վայրն արդեն հայտնի են՝ փետրվարի 24, Վիեննա։ Մոսկվայում հունվարի 14-ին առաջին հանդիպումից մեկ ամիս անց երկրորդ հանդիպման անցկացումը գոնե այս պահին գործընթացի դինամիկության մասին է վկայում։ Թեեւ որեւէ պետություն պաշտոնապես հայ-թուրքական բանակցություններում միջնորդի դեր չի ստանձնել, բայց Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպում էր ունեցել ՌԴ փոխարտգործնախարարը, իսկ ՌԴ մայրաքաղաքում` ԱԳՆ ընդունելությունների տանը բանակցությունների մեկնարկն իր հերթին խորհրդանշական է եւ ընդգծում է Մոսկվայի կարեւոր դերակատարումն…
Կարդալ ավելինՀԱՅ –ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ , ԱՍՏԾՈՒՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. ՍՐԲԱԶԱՆ Ա. ԱԹԵՇՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՄԲ
-Անցեալ տարին, ինչպէս նախորդը, ցաւօք սրտի, բնորոշուեցաւ համավարակով։ Ամբողջ աշխարհի վրայ կեանքը կաթուածահար դարձած է։ Պարագան տարբեր չէ նաեւ թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս։ Այս շրջանին դժուար թէ իրատես ըլլայ ձեռքբերումներ ակնկալելը։ Մեր համայնքը ունեցաւ իրերայ աջորդ կորուստներ, նոյնիսկ վարակուելէ վերջ բուժուածներու պարագային ցնցումը այնքան մեծ կ՚ըլլայ, որ երկարաժամկէտ ազդեցութիւն կըգործէ թէ՛ բարոյահոգեբանական եւ թէ նիւթական տեսակէտ է։ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի գործունէութիւնն ալ նուազագոյն մակարդակի վրայ է շուրջ երկու տարիէ ի վեր։ Այս համայնապատկերին վրայ, կը…
Կարդալ ավելին