Անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան): Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՊարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոց
Խնայելու համար հարկավոր է ոչ թե քիչ ծախսել, այլ ավելի շատ վաստակել: Սակայն ինչպե՞ս, եթե եկամտի աղբյուրները սահմանափակ են: Գործիքները տարբեր են, մոտեցումները բազմաթիվ, իսկ հնարավորություններն ամպի չափ: Ամիօ բանկի հետ սահմանափակ եկամուտների պարագայում կարող եք ավելացնել անձնական ֆինանսական միջոցները` ձեռք բերելով պարտատոմսեր: Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Պարտատոմսերի առավելություններից է բարձր լիկվիդայնությունը, կամայական պահի կարող եք վաճառել դրանք…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: Դատախազությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները:
Կարդալ ավելինԳրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար
Ամիօ բանկը Գերմանահայկական հիմնադրամի «ՄՓՄՁ աջակցում» վարկային ծրագրի շրջանակում տրամադրում է գրավիչ պայմաններով Ամիօ-ՄՓՄՁ վարկատեսակ, որն ուղղված է միկրո, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը: Բիզնես վարկի հիմնական առանձնահատկություններն են. Մրցակցային տոկոսադրույք. տարեկան ընդամենը 12% Ֆինանսավորման նպատակների լայն շրջանակ. ինչպես բիզնեսի ընթացիկ կարիքների այնպես էլ ներդրումների համար Վարկի տրամադրման նվազագույն գումարը 1 միլիոն դրամ է, իսկ առավելագույնը՝ 260 միլիոն դրամ: Ամիօ-ՄՓՄՁ վարկատեսակի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ընտրե´ք ֆինանսական լավագույն առաջարկը, որը համապատասխանում է Ձեր…
Կարդալ ավելինԹրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո. CNN
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դառնալ ամենամեծ փորձությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար 1979-ից հետո։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։ Ինչպես նշվել է հրապարակման մեջ, ԱՄՆ նոր վարչակազմը կիրականացնի Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» գիծ, ինչը կարող է ուժեղացնել հանրապետության մեկուսացումն ու խափանել նրա տնտեսությունը։ Թրամփի ընտրվելը կարող է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հարվածելու հնարավորություն տալ Իրանի միջուկային օբյեկտներին, նշել է CNN-ը։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը…
Կարդալ ավելինԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։…
Կարդալ ավելինՆշանակվելու դեպքում խոր աուդիտ կանցկացնենք վերջին 10 տարում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար.Մեսրոպյան
Ինչ կարծիք ունեք վերջին շրջանի երկու ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում դիմելով ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին, հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Նկատի ունեմ երկու կարեւորագույն հարց, որոնք պարբերաբար քննարկվում է եւ հանրային տիրույթում է: Դա ՀԾԿՀ սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է եւ նաեւ մատուցվող ծառայությունների որակի խնդիրը: Կա կարծիք, որ այն դիզայնը, որ գոյություն ունի, բավարար չէ, որ որակը լիարժեք ապահովվի, նաեւ գնումների…
Կարդալ ավելինՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար.(Տեսանյութ)
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 296, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 360 և 1479 այլ իրավախախտումներ։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 171-ը՝…
Կարդալ ավելինԲռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել.«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին։ Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են «որսալ» պահը և մտնել կլիմայական օրակարգ՝ այն դարձնելով սեփական PR-ի (ճանաչելիության) գործիք,…
Կարդալ ավելին