Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ

Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ

Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23մ/ վրկ, Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 4-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13,…

Կարդալ ավելին

Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը

Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը

Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը.«Ազատություն»   Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ «Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն»…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը մասնակցել է «ՄԻՊ խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը

ՄԻՊ-ը մասնակցել է «ՄԻՊ խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 17-ին մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանութան խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Ծրագիրը նպատակաուղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը փորձագիտական խորհրդատվության, կարողությունների զարգացման քաղաքականության զարգացման և հանրային իրազեկման միջոցով։ Դրա շրջանակը ենթադրում է կարևորագույն հարցերի հասցեագրում, ինչպիսիք են՝ խտրականության բացառումը, խոշտանգումների կանխարգելումը, անվճար իրավաբանական օգնությունը և սահմանադրական բարեփոխումները՝ 2023-2025 թթ Մարդու…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 388.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.37 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  505.94 դրամ (աճել է 2.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 389-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-420 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Նեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար

Նեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար

Գազայում պահվող պատանդների ընտանիքները խիստ քննադատության են ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երբ նախօրեին անվտանգության կաբինետի նիստի ժամանակ նա անտեսել է Գազայում պահվողների կյանքին սպառնացող վտանգը: Ըստ Ynet-ի՝ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների մասին համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը չպետք է ճնշման տակ լինի։ «Հենց ՀԱՄԱՍ-ի վրա է պետք է ճնշում գործադրել։ Պատանդները տառապում են, բայց չեն մեռնում»: Պատանդների ընտանիքների ֆորումն իր տաարածած հայտարարության մեջ Նեթանյահուին կոչ է արել «անհապաղ պարզաբանել» իր հայտարարությունը: «Վարչապետի խոսքերը ոչ միայն խոր վիրավորական են պատանդների ընտանիքների…

Կարդալ ավելին

Համուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև

Համուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև

«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդեն նշանակված էր Համուրաբիի, Մանուի, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարին կարելի է և երբեմն պետք է հատուցել չարով: Դրա մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, երբ խոսքը միլիոնավոր մարդկանց, իրականում ամբողջ մարդկության ճակատագրի մասին է: Ի տարբերություն մեր թշնամիների, մենք գիտակցում ենք և՛ մեր…

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին

Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին: Զրուցակիցներն անդրադարձ են…

Կարդալ ավելին

Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով

Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով

Ամառը ճամփորդելու, գնումներ կատարելու և վառ հիշողություններ ստեղծելու համար է: Այս ամենը հնարավոր է Ամիօ բանկի Visa Digital քարտով: Գնումներն էլ ավելի շահավետ դարձնելու համար Ամիօ բանկը Visa-ի հետ համատեղ մեկնարկում է բացառիկ ակցիա: Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը կատարիր գնումներ՝ ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաև արտասահմանյան օնլայն խանութներից Ամիօ բանկի Visa Digital քարտով և յուրաքանչյուր գնման դիմաց ստացիր 10% քեշբեք*: Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ AMIO Mobile հավելվածով վայրկյանների…

Կարդալ ավելին

Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից

Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից

Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։ Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման…

Կարդալ ավելին

Հավի մսում եւ հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Հավի մսում եւ հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:…

Կարդալ ավելին
1 130 131 132 133 134 571