«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…
Կարդալ ավելինԱԺ
Ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյանի ելույթը` Վերածննդի հրապարակում
Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում:«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին…
Կարդալ ավելինԿառավարության նույնանուն օրենսդրական փաթեթներով կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ
Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:…
Կարդալ ավելինՆախատեսվում է ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը կընտրի հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությանը
Հայաստանում հեռուստատեսային չափիչի միջոցով են որոշվում գովազդային մանրամասները: Ունենք իրավիճակ, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները դժգոհ էին չափիչի աշխատանքից: Սա նաեւ խաթարում էր հեռուստաընկերությունների եւ համայնքի միջեւ ներքին համերաշխությունը: Այդ խնդիրը լուծելու համար Հանրային եւ Շանթ հեռուստաընկերությունները համատեղ միջազգային աուդիտ պատվիրեցին: Ստուգման արդյունքում պարզվեց, որ կան խախտումներ: Աուդիտ իրականացնող միջազգային ընկերությունն այս տարվա հունվարին վերջնական եզրակացություն փոխանցեց, որի համաձայն՝ տվյալ ընկերության չափումների հետ կապված կան խնդիրներ: Համամիտ ենք, որ չափումները պետք է վերահսկվեն հեռուստաընկերությունների կողմից: Այժմ…
Կարդալ ավելինԿԲ նախագահի տեղակալ է ընտրվել Արմեն Նուրբեկյանը
70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Նարեկ Ղազարյանը
70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններով առաջարկում է սահմանել,…
Կարդալ ավելինԳալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի, Փաշինյանը որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի որոշումների բաժնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
Այսօր խորհրդարանում քննարկվել է նաև հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխությունները, որը առաջարկում է ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ…
Կարդալ ավելինԸնթացիկ տարվա պետական բյուջեում վերաբաշխումներ են նախատեսվում
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյալ վերաբաշխումներ, որոնք պարունակում են որոշակի ռիսկ՝ հնարավոր է անցնել սահմանված 3 տոկոս սահմանաչափը: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է սահմանված 3 տոկոս սահմանաչափը միայն այս տարվա համար սահմանել 5 տոկոս: ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու…
Կարդալ ավելին