Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա

Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին  հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։ Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ…

Կարդալ ավելին

Պուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին

Պուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու…

Կարդալ ավելին

Ստիպված թողել են անձնական իրերը, փաստաթղթերը. ինչ են պատմել Գեղարքունիքի բնակիչները՝ ՄԻՊ-ի փաստահավաք խմբին

Ստիպված թողել են անձնական իրերը, փաստաթղթերը. ինչ են պատմել Գեղարքունիքի բնակիչները՝ ՄԻՊ-ի փաստահավաք խմբին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ՄԻՊ-ի գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։ Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։ «Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,-…

Կարդալ ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին   հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:        

Կարդալ ավելին

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի հաստատմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը։ Այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ալիեւը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում…

Կարդալ ավելին

Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը․ Ռուբեն Վարդանյան

Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը․ Ռուբեն Վարդանյան

Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։ Այսօր, և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։ Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ,…

Կարդալ ավելին

Բրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը

Բրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը

Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։ «Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝…

Կարդալ ավելին

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և…

Կարդալ ավելին
1 22 23 24 25 26 35