Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: NEWS.am–ին Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Կարդալ ավելինԱրցախ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Կարդալ ավելինԱյս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին. Լեւոն Զուրաբյան
Այս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին, որը, օրինակ վերցնելով առաջին ներկայացված կետը, հարցրել է, թե ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Հայաստանի առաջարկած 6 կետերին Ադրբեջանին:«6 ԿԵՏ ԱՌ ՈՉԻՆՉ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ, մայիսի 13֊ին, Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած…
Կարդալ ավելինՄենք չենք խորանում Երեւանի եւ Բաքվի բանակցությունների բովանդակության մեջ եւ գնահատում ենք Փաշինյանի հայտարարությունը․ ԵՄ
Մենք միջնորդ ենք եւ չենք խորանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Այս բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջեւ է, բայց այստեղ պետք է լինի նաեւ փոխզիջում։ Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա ապրիլին արեց»,- հավելեց Վիկտորինը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից…
Կարդալ ավելինԱդրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում
Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երեւանն ավելացրել է իր կետերը։…
Կարդալ ավելինՈւկրաինայում պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը․ Չավուշօղլու
Ուկրաինայի պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը եւ շրջադարձային պահ է Եվրոպայի ապագայի համար։ Այս մասին ասված է մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ուղերձում, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ այսօր Եվրամիությունը սպառնալիքներին դիմակայելու ստուգում է անցնում։ «Կատարվողի ֆոնին մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար եւ արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպային վերադարձնում է 1940-ականներ, եւ դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար… Բացի պատերազմներից…
Կարդալ ավելին«Ես էլ վախեցել եմ , չեմ իմանում թե որտեղ թաքնվեմ».Միքայել Աջապահյան
Կրքերը դեռ թարմ են վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հոխորտանքի հետ կապված, ով խորհրդարանի բարձր ամբիոնից, օլիգարխներին, հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներին նախազգուշացրեց, որ ովքեր «ազատություն են» վերապահում և աջակցում են «դիմադրություն» շարժմանը, այսուհետ հեշտ չի լինելու , քանի-որ նախկին իշխանությունների օրոք զուսպ էին, սակայն ավելի դիպուկ էր ասված հոգևոր դասին, որոնց անվանել էր հագուստի տակից քիթը վախից չհանող վախկոտների, սակայն հիմա «ազտություն են» տեսել ու նրանց հերթն էլ կգա: Բայց այսօր խորհրդարանի ղեկավարի հոխորտանքին ավելացավ…
Կարդալ ավելինSOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները 
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին: Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կարդալ ավելինԿեղծիքները չեն դադարում. Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»: Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։
Կարդալ ավելինԳերու ծնող ներկայացած «Ախուրյանցի անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի եւ ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի բնորդուհի «ախուրյանցին Անոյի» վարքից։ Yerevan.Today -ին դիմած տեղի բնակիչների խոսքով` ախուրյանցին հայտնի Անոն ինչ-որ մեկի հրահանգով եկել ու գերու մայր էր խաղում։ «Ո՞վ չգիտի Անոյին։ Մեկ աղանդավոր էր, գնաց-հրաժարվեց, իբր Եկեղեցի մտավ, որ դարձի գար, էն էլ Աջապահյանը վռնդեց, կեղծ հավատացյալի գլխաշորով պիտի…
Կարդալ ավելին