Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ հայ փրկարարները վերադարձել են Հայաստան։ Կարո Փայլանը գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբը Ադըյամանում ավարտել է իր աշխատանքը եւ վերադարձել հայրենիք։ Հայ փրկարարներն իրենց կյանքի հաշվին օր ու գիշեր աշխատեցին՝ փլատակներից մեծ թվով քաղաքացիների հանելով։ Շնորհակալություն»։
Կարդալ ավելինԹուրքիա
Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին. Նա կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։ «Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը: Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում…
Կարդալ ավելինԹուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների մասին է։ Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում եւ Սիրիայում։
Կարդալ ավելինԹուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին
Թուրքիայի երկրաշարժից տուժվածների համար դրամահավաքին մասնակցել են նաեւ ազգային փոքրամասնությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ ներկայացրել էր , որ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար: Ստամբուլահայի խոսքերով՝ Թուրքիայում գործող շուրջ 38 հայկական եկեղեցիներ կան:Օրերս Պատրիարքարանի կողմից հրավիրված ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է , որ յուրաքանչյուր …
Կարդալ ավելինՀայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Նշենք, որ Արարատ…
Կարդալ ավելինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։ Միաժամանակ նա երկրաշարժերը, մասշտաբների ու ավերածությունների հետ կապված, բացառիկ բնական երեւույթ է անվանել։ «Ողորմածություն եմ մաղթում իմ 35 418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Ապաքինում եմ մաղթում 105 505 վիրավորներին, որոնք փրկվել են»,- ասել է Էրդողանը։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել…
Կարդալ ավելինՓետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Կարդալ ավելինԹուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ դատախազությունը երկրի արդարադատության նախարարության հանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում հանցագործությունները հետաքննելու համար, փոխանցում է Anadolu-ն։ Նա նշել է, որ հաստատվել է երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, եւս 113 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման։ Միեւնույն ժամանակ, շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել 10 նահանգների 171 882 շենքերում: «Մենք պարզել ենք,…
Կարդալ ավելինՀայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ
Թուրքական մամուլն անդրադարձել է Մարգարայի կամուրջով Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Կարդալ ավելինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17134–ի
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 17134-ի, վիրավորներինը՝ 70347–ի։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։ Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։
Կարդալ ավելին