Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Նշենք, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք փոփոխություններ: Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:
Կարդալ ավելինԱԺ
Նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ…
Կարդալ ավելինԿառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն. Անահիտ Ավանեսյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել առողջապահության ոլորտում հասանելի, որակյալ, արդիական առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտանբերմանը, բուժմանն ու դեղորայքի հասանելիությանը: 2021թ. ծանրաբեռնված է եղել կորոնավիրուսի պատճառով,…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին
Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո առաջարկվում է ավելացնել «, նյութի» բառը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը: Այսօր առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել ԱԺ «Հայաստան»…
Կարդալ ավելինՔննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն
Նպատակ ունենալով ներդաշնակեցնել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, խթանել մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանն առաջարկում են փոփոխություներ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 4-ի ԱԺ նիստում: Փոփոխությունների արդյունքում սեփականատերեր չհամարվող անձինք հնարավորություն կստանան անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան…
Կարդալ ավելինԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ …
Կարդալ ավելինԱտոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մարտի 2-ի ԱԺ նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության արդյունքները, նշել է, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 70 կողմ ձայնով Ատոմ Ջանջուղազյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը
Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային գործունեությունը բարձրաձայնել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պատգամավորը նշել է,…
Կարդալ ավելինՔննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, ինչպես նաեւ նվազագույն կենսաթոշակի չափն ինդեքսավորել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ…
Կարդալ ավելինԿայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը
Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են…
Կարդալ ավելին