ՊՆ-ն պարզում է դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սյունիքում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, երկու ռուս զինծառայողի վիրավորվելու մասին հարցը։ Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ։ Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի…
Կարդալ ավելինԱրցախ
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։ «Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի…
Կարդալ ավելինԵրեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման․ Նիկոլ Փաշինյան
Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկվի նաեւ այդ հարցը։ «Երեկ դրա մասին նույնպես խոսել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»,– նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ռուս եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ նախապես համաձայնեցված հանդիպմանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ…
Կարդալ ավելինՆման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Շոլցը նշել է, որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է…
Կարդալ ավելինՏիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։ Հիշեցնենք՝ Փարվանյանը նշանակվել է 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Կարդալ ավելինԱդրբեջանցիները տարբեր տեսակի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ
Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր
Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել այսօր տեղի ունեցած դիվերսիայի վայրից եւ հայտնել, որ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր եւ զենք չեն տեղափոխել: Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող: Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր…
Կարդալ ավելինՈվ է Արցախի ներկայացուցիչներին հանդիպած Ադրբեջանի պատվիրակը․ Ոսկանյան
«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում»։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի» և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարությւոններով և…
Կարդալ ավելին«Կրակոցից չեմ վախենում, շարունակելու եմ աշխատել այգում». հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ
Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ «Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո…
Կարդալ ավելին