Ամիօ բանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման աննախադեպ առաջարկ` ընձեռելով բիզնեսին ստեղծել զարգացման նոր հնարավորություններ: Ամիօ բանկը ներկայացնում է Amio Easy բիզնես վարկը, որի միջոցով Ձեր բիզնեսը կհամալրվի ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցներով, այլ նաև ձեռք կբերի վստահելի գործընկեր՝ Ձեր բիզնեսի զարգացման կայուն ճանապարհին: Amio Easy բիզնես վարկը կօգնի նվազեցնել բիզնեսի ֆինանսական սահմանափակումները, բացել նոր հնարավորություններ և ապահովել կայուն աճ: Ինչու՞ ընտրել Amio Easy բիզնես վարկը. վարկը տրամադրվում…
Կարդալ ավելին«Յուրաքանչյուր հարցում պատրաստ ենք Հայրենիքի կողքին լինել , որը մեր ժողովրդի եվ Սփյուռքի հայրենակիցների միասնական ցանկությունները կամփոփի».Բարերար
Այլևս պատմություն է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սեպտեմբերի 17-ից 20-ը կայացած Գագաթնաժողովին Երևան էր բերել 1000-ից ավել սփյուռքահայերի աշխարհի տարբեր համայնքներից։ Հանդիպումներ, պանելային քննարկումներ ու գործնական քայլերի անցնելու առաջարկներ, աշխատանքային հագեցած արդյունավետ եռօրյակ։ ՇՈՒՇԱՆ ՔԵՎՐԱՆՅԱՆ–ԲԱՂԲՈՒԴԱՐՅԱՆԸ, ով ծնվել է Երուսաղեմում, հետո տեղափոխվել է Լոս Անջելես Կալիֆոռնիա , որտեղ աշխատում է կազմակերպել է հետագա իր կյանքը ինչպես նաև իր աշխատանքային գործունեությունը մասնավորապես ՝ / Service Employees International Union/…
Կարդալ ավելինՄրցակցությունը հայկական թվային շուկաներում՝ քննարկում ԱՄՆ առևտրի դեպարտամենտի CLDP ծրագրի, ՄՊՀ-ի և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում մշակվել է էլեկտրոնային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույց: Փաստաթղթում բարձրացված հիմնահարցերին անդրադառնալու նպատակով սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվել է քննարկում՝ ծրագրի փորձագետների, ՄՊՀ-ի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում թվային շուկաներին առնչվող հարցերը, առկա են իրականացված…
Կարդալ ավելինԱՅՐՈՒՄ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զագացնել գործունեության շրջանակը։ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց օգնությամբ առավել ճշգրիտ իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Սա նաև նշանակում է, որ տնտեսավարողները խնայելու են ժամանակ ու ռեսուրսներ՝ անհարկի ձգձգումներն ու բեռների կուտակումները…
Կարդալ ավելինԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Լիբանանի հետ սահմանին ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ և կիրակի կայացած բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը, հաղորդում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցների ընթացքում Օսթինին տեղեկացրել են Բեյրութին իսրայելական հարվածի մասին, որի հետևանքով սպանել է «Հեզբոլլահի» հրամանատար Իբրահիմ Աքիլը, նշվում է հաղորդման մեջ։ Նրանք նաև քննարկել են Իսրայելի «պաշտպանական դիրքը և «Հեզբոլլահի» բազմաթիվ հրթիռային հարձակումների դեմ գործողությունները»: Զրույցի ընթացքում Գալանտն իր ամերիկացի գործընկերոջը հայտարարել…
Կարդալ ավելինԲարիատրիկ վիրաբուժությունը երիկամների պաշտպանության արդյունավետությամբ գերազանցում է դիաբետի GLP-1 դեղամիջոցներին. հետազոտություն
Քլիվլենդի կլինիկայի հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տեսակի դիաբետ, ճարպակալում եւ երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների մոտ բարիատրիկ վիրահատությունը ասոցիացվում է երիկամների քրոնիկական հիվանդության զգալի նվազման հետ նրանց համեմատ, ովքեր ստացել են GLP-1 դեղեր դիաբետի բուժման համար։ Աշխատանքը հրապարակվել է Annals of Surgery ամսագրում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 7 մեծահասակ ամերիկացուց մեկը տառապում է երիկամների քրոնիկական հիվանդություններով, որոնք կարող են հանգեցնել երիկամային անբավարարության։ Հետազոտությունում ներառվել է 425 մեծահասակ պացիենտ (18-75 տարեկան), որոնք…
Կարդալ ավելինԵրեխաների քմահաճությունն ուտելիքի հարցում գենետիկ գիծ է. գիտնականներ
Երեխային համոզելու փորձերը, որ ուտի այն, ինչը չի ցանկանում, կարող են ապարդյուն լինել։ Արցունքներ, հիստերիկա. շատ ծնողների այս զգացողությունը շատ լավ է ծանոթ։ Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի, Թագավորական քոլեջի եւ Լիդսի համալսարանի գիտնականները, ցույց է տվել, որ երեխաների սննդի հետ կապված քմահաճությունը «զգալի չափով գենետիկ գիծ է», այն դեպքում, երբ այլ գործոններ, ինչպիսին են մթերքների տեսքը, որոնք ուտում են երեխաները տանը, եւ դրանք ընդունելու տեղը, կարող են նշանակություն ունենալ միայն այն…
Կարդալ ավելինԱյսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն. ՀՀ նախագահի ուղերձը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ: Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի…
Կարդալ ավելինՌուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին. Պուտին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Կարդալ ավելինԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը. Բայդենը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առիթով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում:…
Կարդալ ավելին