Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։ Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ 1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը…
Կարդալ ավելինՆերմուծման և տարանցիկ փոխադրման սահմանափակում սահմանափակում.ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ-ից հաղորդում են, որ Կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ սույն թվականի օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը: Լրատվություն
Կարդալ ավելին«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին
«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Այս որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։
Կարդալ ավելինՌԴ եւ ԵՄ ապրանքաշրջանառությունը հունիսի արդյունքներով իջել է 5 մլրդ եվրոյից ցածր՝ 1999-ի աշնանից ի վեր
Ռուսաստանի եւ Եվրամիության ապրանքաշրջանառությունը ցածր է 5 մլրդ եվրոյից՝ առաջին անգամ 1999թ. աշնանից ի վեր, վկայում են «Եվրոստատի» տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ-ի եւ ԵՄ-ի երկկողմ առեւտուրը կրճատվել է 10 տոկոսով մայիսի համեմատ՝ 4,9 մլրդ եվրո։ Սա նվազագույնն է 1999թ. սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր 4,6 մլրդ։ Ամենից շատ նվազել է առեւտուրը Պորտուգալիայի հետ՝ 4,3 անգամ՝ 13,2 մլն եվրո, ինչպես նաեւ Չեխիայի եւ Իռլանդիայի հետ՝ մոտ կրկնակի, 121,5 եւ 41,5 մլն եվրո…
Կարդալ ավելին«20 դրամը, որ պիտի վճարեն, ճանապարհներ են կառուցվելու»․ սեպտեմբերի 1–ից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան
Տաքսիստները սեպտեմբերի 1–ից հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում` տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան․ «Այդ…
Կարդալ ավելինՀովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նիստին ներկայացրեց, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը․ «Արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը, նաև կաթնատվության ամբողջ գործընթացը։ Մեկ կովի սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է։ Այս ծրագրով մենք կփոխհատուցենք 70 տոկոսը, բայց ոչ ավել 10 հազար դրամը․ այսինքն՝ եթե կստացվի 15 հազար դրամից ներքև, ապա 10 հազարից ավելի քիչ կփոխհատուցենք։ Արդյունքում ակնկալում…
Կարդալ ավելինԻնչպե՞ս է ամուսնությունն ազդում տղամարդկանց եւ կանանց առողջության եւ կյանքի տեւողության վրա
Նոր հետազոտությունը, որի ընթացքում հետազոտվել են միջին եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 7 000 կանադացիներ, ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդիկ օպտիմալ տարիքի հասնելու երկու անգամ ավելի մեծ շանսեր ունեն, քան երբեք չամուսնացածները։ Աշխատանքը հրապարակվել է International Social Work ամսագրում։ Կանայք, որոնք երբեք ամուսնացած չեն եղել, օպտիմալ տարիքի հասնելու երկու անգամ ավելի շատ շանս են ունեցել ամուսնացածների, բայց այրիացածների եւ ամուսնալուծվածների համեմատ, հավաստիացնում են հետազոտության հեղինակները։ Ամուսնացած կանայք էապես չեն տարբերվել այն կանանցից, որոնք երբեք…
Կարդալ ավելինՓաշինյանն ու Միրզոյանը մտածում են` անասնապահությունը զարգացնելու մասին
Կառավարության հերթական նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անասնաբուծության զարգացման ծրագրի քննարկման ժամանակ լուծում առաջարկեց, թե արդյո՞ք ճիշտ չի լինի, եթե պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռք բերվող խոշոր եղջերավոր անասուների կես գինը, այլ ձեռք բերի ճիշտ տեսակի անասուններ, ապա կես գնով տա գյուղացիներին։ Արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Հետո էդ գլխաքանակը պետությունը որտեղ պահի։ Է, կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը թեկուզ մեկ շաբաթով պետք է անասնապահությամբ զբաղվի, ո՞վ անի, ավելի լավ է՝ ԱԳՆ-ն իր…
Կարդալ ավելինՇԻՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՏՄ փոխանցմամբ ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։ Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման…
Կարդալ ավելինԱդրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին
«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։ Նա հայտնել է, որ պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսեւորում»։ Այնինչ, գագաթաժողովը…
Կարդալ ավելին