ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից: 2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը…
Կարդալ ավելինՊետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. Դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 39 միլիոն 415 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Վ.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։
Կարդալ ավելինՅՈւՆԻՍԵՖ-ը կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում
Ադրբեջանում ՄԱԿ մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Ռեպորտ» գործակալությունը՝ հղում կատարելով ՅՈւՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրին։ Նրա խոսքով՝ գրասենյակի գործունեության դադարեցման գործընթացը փուլերով տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում: «ՅՈւՆԻՍԵՖ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի եւ կենտրոնակայանի միջոցով»,- ասել է Մազուրը: ՅՈւՆԻՍԵՖ-ը Ադրբեջանի կառավարության հետ աշխատում է 1993-ից։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մայիսի 14-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10,…
Կարդալ ավելինԿարկուտն ավերել է խնձորի, խաղողի, պոպոքի բերքը
Արագածոտնի և Արարատի մարզի մի շարք գյուղերում տեղացած ուժգին կարկուտը վնասել է ամբողջ բերքը: Խոշոր կարկուտից տուժել են հատկապես Աղձք և Օրգով գյուղերի բնակիչները: «Պոպոքի, խնձորի ամբողջ բերքը լցվել է ծառերի տակ: Ահավոր վիճակ էր, ամբողջ փողոցները սպիտակ կարկուտի շերտով են փակվել»,- progressarmenia.com-ի հետ զրույցում ասաց Ազատավան գյուղի բնակիչներից մեկը: Պակաս վնաս չեն կրել Հնաբերդի, Նորաշենի , Այգեստանի և Արտաշատի մի շարք այլ գյուղական բնակավայրի այգիները: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց տեղացած կարկուտը շատ ուժգին…
Կարդալ ավելինՍպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու երկրների միջև ռազմավարական տնտեսական գործընկերություն հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգներում 600 միլիարդ դոլար ներդնելու Սաուդյան Արաբիայի մտադրության մասին։ Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ստորագրել են էներգետիկայի, պաշտպանության, տիեզերքի, հանքային պաշարների ոլորտներում համագործակցության համաձայնագրեր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր Արդարադատության նախարարության հետ՝ վարակիչ հիվանդությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Սպիտակ տունը Թագավորության հետ կնքված գործարքներն անվանել է պատմական և…
Կարդալ ավելինԳերմանիայի կանցլերը Ռուսաստանին ավելի խիստ պատժամիջոցներով է սպառնում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի զգուշացրել է Ռուսաստանին, որ Եվրամիությունը կկիրառի ավելի խիստ պատժամիջոցներ նրա դեմ, եթե Մոսկվան այս շաբաթ քայլեր չձեռնարկի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ «Մենք համաձայն ենք, որ եթե այս շաբաթ իրական առաջընթաց չլինի, մենք համատեղ կաշխատենք եվրոպական մակարդակով՝ պատժամիջոցները զգալիորեն խստացնելու համար,-շեշտել է Մերցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում։ -Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտը և ֆինանսական շուկան»։ Միցոտակիսն, իր հերթին, շեշտել է,…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ, կարծում եմ, առաջին հերթին ինքներդ ձեզ կարողացել եք ապացուցել, որ եթե ունեք նպատակ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանք եք տանում, ապա անպայման հասնում եք արդյունքի: Վստահ եմ՝ ձեր կյանքի հետագա փուլերում շատ ավելի մեծ նպատակներ եք ունենալու և հաջողությունների…
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԳեղամ Գևորգյանը ICN-ի տարեկան համաժողովին ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի փորձը
Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմը ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման…
Կարդալ ավելին