Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է  արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։ Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ:        

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ: «Ցավակցություններս եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին», – «Թվիթեր»-ում գրել է ՀՀ նախագահը։        

Կարդալ ավելին

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը: Տուրքերի չափերի առնչությամբ նախնական առաջարկ եղել է ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից` այն ներդաշնակեցնելով ներքին` ազգային ընթացակարգերով գործող…

Կարդալ ավելին

Պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը: Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաեւ երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ…

Կարդալ ավելին

Գիտնականները պարզել են, թե աղմուկի որ մակարդակն է օգնում ավելի արագ աշխատել

Գիտնականները պարզել են, թե աղմուկի որ մակարդակն է օգնում ավելի արագ աշխատել

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, թե աշխատավայրում աղմուկի որ մակարդակն է օգնում աշխատանքի ավելի լավ կազմակերպմանը եւ արդյունավետությանը։ Ինչպես պարզվել է, այս միջավայրը նպաստում է նաեւ կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտի ներդաշնակեցմանը, հարթեցնում է կոնֆլիկտները եւ բարձրացնում սթրեսի հանդեպ կայունությունը։ ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, թե աշխատավայրում աղմուկի որ մակարդակն է օգնում աշխատանքի ավելի լավ կազմակերպմանը եւ արդյունավետությանը։ Ինչպես պարզվել է, այս միջավայրը նպաստում է նաեւ կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտի ներդաշնակեցմանը, հարթեցնում է կոնֆլիկտները եւ բարձրացնում սթրեսի հանդեպ կայունությունը։ Աշխատանքի…

Կարդալ ավելին

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր «եղբայրական» հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ նրա հետ գործելով «որպես մեկ բռունցք ու մեկ սրտ»։ Նա կրկնել է «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ խոսելով տարածաշրջանի համար «տնտեսական, սոցիալական եւ անվտանգության տեսանկյունից» դրա կարեւորության մասին։ «Կարեւոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը… Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի…

Կարդալ ավելին

Այսօր նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Այսօր նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի եւ տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան եւ սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր…

Կարդալ ավելին

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ․ «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս…

Կարդալ ավելին

ԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են Դատախազություն

ԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են Դատախազություն

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է azdarar.am հարթակից: Ըստ ծանուցագրի՝ Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի հունիսի 8-ին 67 տարեկան հասակում` մի շարք հիվանդությունների հետևանքով։        

Կարդալ ավելին

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն…

Կարդալ ավելին
1 414 415 416 417 418 572