2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ: Հիշեցնենք՝ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն)…
Կարդալ ավելինՆորություններ
«Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ».Գևորգ Սուջյան
Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում 2 գրառում է կատարել: «Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ»,- գրառումներից մեկում գրել է Սուջյանը՝ դիմելով Ադրբեջանի բանտերում մնացած հայերին: Մեկ այլ գրառմամբ Սուջյանը կիսվել է ապրումներով ու ապագայի տեսլականով. «Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին, ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս…
Կարդալ ավելինԱմիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ
Երբ վարկերը սկսում են շատանալ, վճարման օրերը՝ խառնվել, իսկ տոկոսները՝ ավելանալ, ժամանակն է ընտրել ամենապարզ լուծումը։ Ամիօ բանկն առաջարկում է մի քանի վարկի փոխարեն ունենալ ընդամենը 1 վարկ, վճարել ավելի քիչ տոկոսներ և ազատվել ֆինանսական սթրեսից։ Ամիօն շահավետ պայմաններով տրամադրում է անգրավ և գրավով սպառողական վարկերի, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում։ Ի դեպ, հիփոթեքային վարկը Ամիօ բանկ տեղափոխելու շնորհիվ կարող եք մինչև 1.5%-ով նվազեցնել Ձեր գործող վարկի տոկոսադրույքը։ Վերաֆինանսավորման բոլոր մանրամասներին ծանոթանալու համար պարզապես թողեք…
Կարդալ ավելինՀայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման
Հայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման, այն նույն օրը, երբ Ադրբեջանում պահվող չորս հայ քաղաքացի վերադարձվել են Հայաստան։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին հանձնվել են Սիրիայի համապատասխան մարմիններին՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը շարունակելու համար։ Փոխանցումը իրականացվել է Թուրքիայի միջոցով՝ համապատասխան մարմինների համագործակցության և գործող իրավական մեխանիզմների շրջանակում։ Հայտարարությունը համընկել է Նիկոլ Փաշինյանի հաստատման հետ, ըստ որի՝ չորս…
Կարդալ ավելինՀաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է Գնահատման…
Կարդալ ավելինՄսի գինը Հայաստանում աճել է 11–14%–ով. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով. թվեր
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%: Այս մասին տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և…
Կարդալ ավելինՄիջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, բուք,…
Կարդալ ավելինԿտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ
Արևմտյան անօրինական պատժամիջոցների ճնշումը, որին Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթարկվել է տարիներ շարունակ, խոչընդոտում է երկրի զարգացմանը և ստեղծում տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնք առաջին հերթին ազդում են շարքային իրանցիների վրա, Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձում են շահագործել աճող սոցիալական լարվածությունը՝ իրանական պետությունը անկայունացնելու և ոչնչացնելու համար։ «Կիրառվում են «գունավոր հեղափոխությունների» տխրահռչակ մեթոդները, որոնց միջոցով բողոքի խաղաղ ցույցերը, արտասահմանից եկած հրահանգներով գործող…
Կարդալ ավելինՌուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով
Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանի միջազգային պահուստները դեկտեմբերի 26-ի դրությամբ հասել են 763,9 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի 19-ի 752,6 միլիարդ դոլարի համեմատ դրանց ծավալն աճել է 11,3 միլիարդ դոլարով։ Դա շաբաթվա ընթացքում 1,5% աճ է։ Կարգավորող մարմինը պարզաբանել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ակտիվների դրական վերագնահատմամբ։ Միջազգային պահուստները Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի կառավարության կողմից պահվող բարձր իրացվելի ֆինանսական ակտիվներ են։ Դրանք ներառում են արտարժույթային միջոցներ, դրամական ոսկի, հատուկ փոխառության իրավունքներ, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստային դիրքը և…
Կարդալ ավելինՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը
Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։ Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին…
Կարդալ ավելին









