Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Ավանեսյան

Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Ավանեսյան

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անելիքներն էին, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վեաբերյալ հարցերը: Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքը՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու մասնագիտական հանրությանը:…

Կարդալ ավելին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի և բուժաշխատողների իրավունքների ապահովման վերաբերյալ

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի և բուժաշխատողների իրավունքների ապահովման վերաբերյալ

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ խնդրի կարգավորման համար առաջարկելով մշակել և իրացնել առողջապահության ոլորտում անհավասարությունը նվազեցնելու համալիր քաղաքականություն, որով կապահովվի առողջապահական ծառայությունների մատչելիությունն՝ անկախ սոցիալական վիճակից։ Այս տեսանկյունից կարևոր առաջընթաց է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, որը առանցքային դերակատարություն ունի առողջության պահպանման իրավունքի երշխավորման տեսանկյունից: Այնուհանդերձ, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՄԻՊ աշխատակազմ պարբերաբար ահազանգեր են ներկայացվում այն մասին, որ համակարգի գործարկումը հանգեցրել է այնպիսի իրավիճակների,…

Կարդալ ավելին

Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ

Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար: Կողմերը բարձր են գնահատել նախընթաց տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ որպես…

Կարդալ ավելին

Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6 տոկոսով. Գնաճը 3.8 տոկոս է

Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6 տոկոսով. Գնաճը 3.8 տոկոս է

  2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին  հայտնում են կառավարությունից։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. – շինարարություն՝ 18.7%, – արդյունաբերություն՝ 10.6%, – ծառայություններ՝ 7.4%, – առևտրի շրջանառություն՝ 0.7%։ 2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով: Դիտարկվող…

Կարդալ ավելին

ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»

ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո»

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ փետրվարի 13-ին Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։ Խոսնակի հիշատակած հարցազրույցում, մեկնաբանելով ԵՄ…

Կարդալ ավելին

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: Այս մասին հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է…

Կարդալ ավելին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։ Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։…

Կարդալ ավելին

Գործարկվելու է ազդարարման շչակ

Գործարկվելու է ազդարարման շչակ

Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:        

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ  համագործակցությունը

Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ  համագործակցությունը

  Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։ Պաշտպանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։ Հանդիպման շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել…

Կարդալ ավելին
1 4 5 6 7 8 823