Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար: Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ…

Կարդալ ավելին

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Հայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն

Մարտի 16-ից Հայաստանն իրավունք կունենա սկսել ԵՄ երկրներ բարձրորակ ակվակուլտուրային ձկան և ձկնամթերքի արտահանումը։ Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Նա ասաց, որ բանակցությունները տևել են շուրջ 8 տարի, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը իրավունք է ստացել բոլոր տեսակի ակվակուլտուրային ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ։ Պաշտոնյան հավելեց, որ ձեռնարկությունները պետք է ներառվեն TRACES համակարգում՝ կենդանական ծագման մթերքների վերահսկման և հետագծման բարելավման…

Կարդալ ավելին

Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները Վենետիկում ծանոթացել են հայկական հարուստ ժառանգությանը

Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ իրականացվել է հայագիտական կրթական ծրագիր՝ «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախորդ տարվա ամռանը կազմակերպված Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի արդյունքում, որին, ի թիվ  սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող տարբեր կառույցների, մասնակցել են նաև Կա՛Ֆոսկար համալսարանի  և «Նարեկ» հայկական կրթամշակութային միության ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտներին ընձեռվել…

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների…

Կարդալ ավելին

Ազնիվ  աշխատանք , կայուն որակ  «ԷԼԱ  ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրեց  բեկումնային փաստեր , փառքի ու տքնաջան աշխատանքի պտուղները . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ  ՀԵՏ(Տեսանյութ,ֆոտոներ)

Ազնիվ  աշխատանք , կայուն որակ  «ԷԼԱ  ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրեց  բեկումնային փաստեր , փառքի ու տքնաջան աշխատանքի պտուղները . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ  ՀԵՏ(Տեսանյութ,ֆոտոներ)

 «Հետևողական աշխատանք, կարգապահություն  քրտնաջան աշխատանք: Եվ  ի  վերջո մեր բոլոր աշխատանքները պետք է գոհացնեն մեր ժողովրդի սպասելիքները»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն  ԷԴԳԱՐ  ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Կազակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին շատ արագ հայտնի է դարձել  շինարարական  բարձր որակական արդյունքների ցուցաբերման շնորհիվ, որը գնահատվել է թե՛ բնակիչների կողմից,  և թե՛   պետության կողմից, ինչի արդյունքում տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ազգանվեր  աշխատանքների կատարման համար ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ  կողմից տնօրեն Էդգար…

Կարդալ ավելին

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի…

Կարդալ ավելին

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլին +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+22,…

Կարդալ ավելին

Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության  նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության,…

Կարդալ ավելին

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Գրականության…

Կարդալ ավելին
1 112 113 114 115 116 245